Գլխավոր տեղեկություն
Номер
N 270-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2016-21.07.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.30/24(1204) Հոդ.268
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.03.2016
Дата вступления в силу
31.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2016 թվականի N 270-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) որ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «03. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների` համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.

2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2016 թվականի համար` 465 դրամ.

3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.

4) որ 2016 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը կամ տեսակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 21

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 10-ի N 270-Ն որոշման

 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

Փորձաքննության տեսակը

Միավորի
նախահաշ-
վային
արժեքը
(դրամ)

Քանակը
(հատ)

Ընդամենը`
նախահաշվային
արժեքը
(հազ. դրամ)

 Շինարարատեխնիկական

27900

493

13760.0

այդ թվում`

     

 - շինարարատեխնիկական

27900

350

9768.0

 - անշարժ գույքի գնահատման

27900

143

3992.0

 Տնտեսագիտական

83700

55

4606.0

 այդ թվում`

     

 - հաշվապահական

83700

35

2931.0

 - ֆինանսատնտեսագիտական

83700

20

1675.0

 Ապրանքագիտական

13950

332

4634.0

այդ թվում`

     

 - ապրանքի գնահատման

13950

200

2791.0

 - գույքային վնասի չափի որոշման

13950

132

1843.0

Ընդամենը

880

23000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.07.2016, N 729-Ն 21.07.2016, N 270-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան