ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2015 թվականի |
թիվ 27 |
քաղ. Աստանա |
«Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Բ. Ա. Սագինտաևի տրամադրած տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. «Մաքսային միության` «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի` 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
3.2 ենթակետից հետո 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.1 և 3.2.2 ենթակետերով՝
«3.2.1 Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում ազգային օրենսդրությանը համապատասխան` մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելը տրամադրված N3 , Օ3 և O4 կատեգորիաների տրանսպորտային միջոցների տիպի հաստատումներն ունեն ուղղակի գործողություն Ղազախստանի Հանրապետության տարածքում մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2016 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ.
3.2.2. Սույն Որոշման 3.2.1 ենթակետին համապատասխան՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների թիվը չի կարող գերազանցել N3 կատեգորիայի համար 2100 հատը, O3 և O4 կատեգորիաների համար՝ 2100 հատը»:
2. Ղազախստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել սույն Որոշման 1-ին կետի դրույթների իրականացումը՝ ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: