ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2015 թվականի N 879-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Բելառուսի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ-ի կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության անդամների՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները` համաձայն N 2 հավելվածի:
3. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցչի` Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 30-ի N 879-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 թվականի հոկտեմբերի 7-13-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) մեկնող դիտորդական առաքելության
Հ. Ղազարյան
-ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ս. Չամանյան
-Մարդկային զարգացում հասարակական կազմակերպության փորձագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2015 թ. սեպտեմբերի 30-ի N 879-Ա որոշման |
Գ Ո Ր Ծ Ո Ւ Ղ Մ Ա Ն Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ն Ե Ր
Տեղաշարժման (տրանսպորտային) ծախսեր |
Եվրո |
Օդանավակայան (Մինսկ) |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ (կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր) |
15 |
Երկրի տարածքում տեղաշարժ (դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր) |
320 |
Կապի միջոցներ (հեռախոսային քարտեր, հեռախոսներ) |
30 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր (բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ) |
150 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ-ի կողմից գանձվող գումարի չափը |
545 |
Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 4օր |
120 |
Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 15 եվրո, 4օր |
60 |
Թարգմանիչ/ յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 30 եվրո, 4օր |
120 |
Հյուրանոց յուրաքանչյուր դիտորդի համար/ 6գիշեր յուրաքանչյուր օրվա համար առավելագույնը 120 եվրո մեկ գիշերը |
720 |
Սնունդ և այլ ծախսեր (յուրաքանչյուր դիտորդի համար օրական 50 եվրո, առավելագույնը 7 օր) |
350 |
Բնակության վայր և սնունդ՝ թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 3 օրվա համար) |
105 |
Բնակության վայր և սնունդ վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն (յուրաքանչյուր դիտորդի կողմից օրական 35 եվրո 3 օրվա համար) |
105 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
1580 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2125 |
Երևան-Մոսկվա-Մինսկ ինքնաթիռի տոմսի արժեք (յուրաքանչյուր դիտորդի համար) |
400 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |