ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2015 թվականի N 1030-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հոկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հոկտեմբերի 30-ի N 1030-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Կ. Ճշմարիտյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ) |
Գ. Մելքոնյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ |
Կ. Իսախանյան | -ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Վ. Միրումյան | -ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Մ. Այվազյան | -ՀՀ արդարադատության նախարարի խորհրդատու |
Մ. Հակոբյան | -«Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան | -«Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) |
Կ. Սահակյան | -«Երևանի պետական համալսարան» հիմնադրամից, տնտեսագիտական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Կ. Միրզաբեկյան | -«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |