ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2015 թվականի N 987-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 19-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ հոդվածի 6-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) N 2 հավելվածի 3-րդ կետի 15-րդ ենթակետում «28» թիվը փոխարինել «22» թվով.
2) N 3 հավելվածի`
ա. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ և 11-րդ ենթակետերով.
«10) գործազուրկ անձանց համար «աշխատանքի շուկայում անմրցունակ անձ» սոցիալական խումբը որպես 2-րդ սոցիալական խումբ չի ամրագրվում.
11) գործազուրկ անձանց համար «Գ99» սոցիալական խումբն ամրագրվում է զբաղվածության տարածքային կենտրոնում տվյալ անձին գործազուրկի կարգավիճակ տալու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս անց:»,
բ. 31-րդ կետը «միջոցները» բառից հետո լրացնել «և հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն կատարող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների դրամական ապահովությանն ուղղված միջոցները` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքի հիման վրա» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի «2015 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը սահմանելու մասին» N 19-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Սահմանել, որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:»:
3. Սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված այն ընտանիքների համար, որոնց եկամտում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չի հաշվարկվել անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտը, այն կհաշվարկվի այդ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում վերահաշվառելու ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 8 |