«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2004 թվականի N 1790-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 17.12.15 N 1479-Ն)
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիայի ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.
գ) Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների.
դ) առաջին, երկրորդ և երրորդ դասերի ռադիոակտիվ նյութեր և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի աղյուսակը` համաձայն N 6 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 17.12.15 N 1479-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները:
(1-ին կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
2. Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանով ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի չթույլատրված տեղաշարժը կանխելը և մարդկանց պաշտպանվածությունն իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից ապահովելն է:(2-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 17.12.15 N 1479-Ն)
3. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է բարդ ընթացակարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:(3-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
4. Սույն կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:4.1. Լիցենզիայի տրամադրումը, լիցենզիայի հայտի մերժումը, լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(4.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)
5. Սույն կարգի դրույթները տարածվում են կարգավորող հսկողությունից ազատման մակարդակներին (այսուհետ` ազատման մակարդակ) հավասար կամ դրանք գերազանցող բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի վրա:
Ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ազատման մակարդակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշմամբ:
(5-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 17.12.15 N 1479-Ն)
6. Ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունեցող ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը Հայաստանի Հանրապետություն ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են անարգել` առանց լիցենզիայի:Ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ազատման մակարդակներից ցածր բնութագրեր ունենալը գրավոր հավաստում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին):
(6-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան` միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ժամանակավոր ներմուծման հայտը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե է ներկայացվում Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:(7-րդ կետը փոփ. 04.08.05 N 1169-Ն, 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն)
7.1. Հայտին կից ներկայացվում են ներմուծող կազմակերպության կողմից տրամադրված փաստաթղթերը, որոնք բնութագրում են ներմուծվող ռադիոակտիվ նյութը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքը (արտադրողը, տիպը, ճառագայթային և տեխնիկական բնութագրերը), նշվում են տվյալներ այն մասին, թե կոնկրետ որ կազմակերպության կամ դրա ստորաբաժանման աշխատողներն են աշխատելու այդ նյութերի և սարքերի հետ, որ կազմակերպությունն է ներմուծում և ներմուծման նախատեսվող ժամկետը:
(7.1-ին կետը լրաց. 17.12.15 N 1479-Ն)
7.2. Եթե ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը Հայաստանի Հանրապետություն են ներմուծվում կամ Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, Եվրոպական հանձնաժողովի կամ օտարերկրյա պետության կազմակերպության հետ տեխնիկական համագործակցության ծրագրերի շրջանակներում, ապա ներմուծող կամ արտահանող անձ է համարվում այդ նյութերի կամ սարքերի օգտագործման լիցենզիա ունեցող անձը:
(7.2-րդ կետը լրաց. 17.12.15 N 1479-Ն)
8. Ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր ներմուծող կամ արտահանող անձը լիցենզիա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե է ներկայացնում հայտ, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի անվանումները, ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի դասերը, ներմուծման կամ արտահանման նպատակը, ստացման կամ առաքման նախատեսվող ժամանակը.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 17.12.15 N 1479-Ն)
(8-րդ կետը փոփ. 04.08.05 N 1169-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, փոփ. 17.12.15 N 1479-Ն)
8.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`
1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.
2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.
4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:
(8.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)
9. Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) ներմուծվող ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ձեռքբերման կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օտարման (վաճառքի, փոխանցման, վերանորոգման ուղարկման և այլնի) պայմանագրի պատճենը: Եթե ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ համագործակցության ծրագրի շրջանակներում, ապա պետք է ներկայացվի այդ ծրագրի պատճենը.
գ) ներմուծվող կամ արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օգտագործման կամ պահեստավորման գործունեության լիցենզիայի պատճենը.
դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
ե) 1-ին, 2-րդ և 3-րդ դասի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման դեպքում՝ դրանց օգտագործման ժամկետի ավարտից հետո ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերն արտադրողին վերադարձնելու վերաբերյալ պայմանագրի պատճենը:
(9-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն, 17.12.15 N 1479-Ն)
10. Առաջին, երկրորդ և երրորդ դասերի ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի արտահանման լիցենզիա ստանալու մասին հայտին կից լրացուցիչ պետք է ներկայացվի նաև արտահանվող ռադիոակտիվ նյութերի ու ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման համար ստացող կողմի` իր պետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության պատճենը:(10-րդ կետը փոփ. 17.12.15 N 1479-Ն)
11. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը լիցենզավորող մարմին պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսակետ դրանց հասնելուց առնվազն մեկ ամիս առաջ:
(11-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
11.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
(11.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)
12. Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:
(12-րդ կետը փոփ. 04.08.05 N 1169-Ն, 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, խմբ. 06.03.14 N 242-Ն)
13. Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման կամ արտահանման լիցենզիան տրվում է մինչև ներմուծման կամ արտահանման գործընթացի ավարտը, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով` բացառությամբ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերի:
(13-րդ կետը փոփ. 18.03.11 N 249-Ն)
14. Ախտորոշման կամ գիտահետազոտական նպատակներով օգտագործման համար ռադիոդեղորայքային պատրաստուկների, ռադիոիմունոլոգիական անալիզների հավաքածուների, ինչպես նաև տեխնեցիումի գեներատորների և մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ իոնացնող ճառագայթման ռադիոիզոտոպային բաց աղբյուրների ներմուծման լիցենզիան տրվում է 5 տարի ժամկետով:
15. Հայաստանի Հանրապետություն ներմուծված առաջին, երկրորդ և երրորդ դասերի ռադիոակտիվ նյութերը և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը Հայաստանի Հանրապետության մաքսակետերում պետք է պահվեն անվտանգության նորմերին համապատասխանող պահման կետերում` ապահովելով դրանց ֆիզիկական պաշտպանությունը:
(15-րդ կետը փոփ. 17.12.15 N 1479-Ն)
(հավելվածը փոփ. 04.08.05 N 1169-Ն, լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 18.03.11 N 249-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն, լրաց., խմբ. 06.03.14 N 242-Ն, փոփ., լրաց. 17.12.15 N 1479-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
Տրված` ___ ____________ 200 __ թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
_____________________________________
________________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 __ թ.
|
_______________________ |
(հավելվածը փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, 17.12.15 N 1479-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
Տրված` ___ ____________ 200 __ թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
_______________________________________
________________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ____ ________________ 200 __ թ.
|
_______________________ |
(հավելվածը փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, 17.12.15 N 1479-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
1. Հայտատու ______________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը ___________________________________________
3. Ներմուծվող ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը`
ա) անվանումը _____________________________________________________
բ) դասը _________________________________________________________
գ) որ պետությունից է ներմուծվում ________________________________________
դ) առաքողը ______________________________________________________
ե) քանակը _______________________________________________________
4. Ներմուծման նպատակը ______________________________________________
5. Օգտագործման վայրը _______________________________________________
6. Ներմուծման նախատեսվող ժամկետը ______________________________________
7. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),
բ) ներմուծվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օգտագործման կամ պահեստավորման` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի համար հայտատուին տրամադրված լիցենզիայի պատճենը,
գ)
դ)
ե)
_____ __________ 200 թ.
____________ |
____________________________ |
(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, 18.03.11 N 249-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Ձև 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԱՄ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 18.03.11 N 249-Ն)
1. Հայտատու ______________________________________________________
2. Հայտատուի գտնվելու վայրը ___________________________________________
3. Արտահանվող ռադիոակտիվ նյութերը կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերը`
ա) անվանումը _____________________________________________________
բ) դասը _________________________________________________________
գ) որ պետություն է արտահանվում ________________________________________
դ) ստացողը ______________________________________________________
ե) քանակը _______________________________________________________
4. Արտահանման նպատակը _____________________________________________
5. Ստացողի գտնվելու վայրը ____________________________________________
6. Արտահանման նախատեսվող ժամկետը ____________________________________
7. Ժամանակավոր արտահանման դոպքում` վերադարձման նախատեսվող ժամկետը ___________
8. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ),
բ) արտահանվող ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի օգտագործման կամ պահեստավորման` լիցենզավորման ենթակա գործունեության համար հայտատուին տրամադրված լիցենզիայի պատճենը,
գ)
դ)
ե)
_____ __________ 200 թ.
____________ |
____________________________ |
(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ. 18.03.11 N 249-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
ԱՂՅՈՒՍԱԿ
ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԴԱՍԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ
(ԸՍՏ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
(վերնագիրը խմբ. 17.12.15 N 1479-Ն)
|
(աղյուսակը խմբ. 17.12.15 N 1479-Ն)
(հավելվածը խմբ. 17.12.15 N 1479-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |