ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 2016 թվականի N 519-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնդեվազի համայնքի Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրն ու դրա հիման վրա ենթակառույցների շինարարությունն ու գործարկման հեռանկարները` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված` ֆիզիկական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 0.975 հեկտար հողերի նկատմամբ, համաձայն սույն որոշման N 2 հավելվածի հատակագծերի, ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ,
գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,
դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար, քանի որ ծրագրի իրականացման շրջանակներում էապես բարելավելու է տարածաշրջանի` ենթակառուցվածքներով ապահովվածությունը (ծրագրի շրջանակներում կառուցվելու են նոր, արտադրական ենթակառույցների համակարգեր), որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել տնտեսական զարգացման նոր ծրագրեր.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. հանքավայրի շահագործման, հանքաարդյունահանման նախագծով անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ կենսական կառույցներն այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է ծրագրով նախատեսված լուծումների գործնական իրականացումը,
բ. օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են հանքավայրի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Գեոթիմ» փակ բաժնետիրական ընկերությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս.
3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանն է.
4) սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռք բերողի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին համապատասխան:
3. Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող սահմանափակումների պետական գրանցումը` օրենքով սահմանված կարգով ու ժամկետում` սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
5. Սույն որոշմամբ սահմանված կարգով բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված սեփականության նկատմամբ սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՆԴԵՎԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Հողամասի |
Հողատեսքը |
Հողամասի |
Սեփականատիրոջ |
1. |
10-016-0224-0035 |
գյուղատնտեսական |
0.1106 |
Սասուն Հարությունյան |
2. |
10-016-0226-0007 |
գյուղատնտեսական |
0.365 |
Սասուն Հարությունյան |
3. |
10-016-0224-0071 |
գյուղատնտեսական |
0.3378 |
Մխիթար Արշակյան |
4. |
10-016-0222-0027 |
գյուղատնտեսական |
0.1616 |
Սոնյա Հարությունյան |
Ընդամենը |
0.975 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
Հ ա տ ա կ ա գ ի ծ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղական համայնքի վարչական սահմաններում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների
Հ ա տ ա կ ա գ ի ծ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղական համայնքի վարչական սահմաններում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների
Հ ա տ ա կ ա գ ի ծ
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնդեվազի գյուղական համայնքի վարչական սահմաններում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |