«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016013
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 դեկտեմբերի 2015 թ. |
թիվ 262-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ճշգրտել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության կազմը,
հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածի 6-րդ մասը, 82-րդ հոդվածը, 182-րդ հոդվածը, 184-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշմամբ հաստատված «Կենտրոնական դեպոզիտարիայի գրանցումն ու լիցենզավորումը, կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 5/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 36-րդ և 40-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
2) Կանոնակարգի 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«53. Սույն կանոնակարգի 51-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) Կենտրոնական բանկ չեն ներկայացվում, եթե Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձը հանդիսանում է Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող անձ, որը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պարբերականությամբ և կարգով Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվապահական հաշվեկշիռը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ին:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
|