Գլխավոր տեղեկություն
Номер
N 86-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.02.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.105
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.01.2013
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2013
Дата вступления в силу
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2013 թվականի N 86-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» N 1358-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում «մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ» բառերը փոխարինել «2012 թվականի ընթացքում» բառերով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև 2012 թվականի նոյեմբերի 30-ը» բառերը փոխարինել «2012 թվականի ընթացքում» բառերով:

2. 2012 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու նպատակով դիմած քաղաքացիների էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման ծախսերի սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 24,216.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան