«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 մայիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60012229
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 մայիսի 2012 թ. |
N 166-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 79.1-րդ հոդվածի 9-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հաշվետվության ներկայացման կարգը» (հավելված):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի փետրվարի 9-ի «Կատարված ներդրումների մասին կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» N 35-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված Հաստատված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի N 166-Ն որոշմամբ |
ԿԱՐԳ
ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հետ համաձայնեցված ներդրումային ծրագրեր իրականացնող կարգավորվող անձանց կողմից կատարված ներդրումների մասին հանձնաժողով ներկայացվող հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:
2. Հաշվետվությունը ներկայացվում է եռամսյակային կարգով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 10-ը, իսկ տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդ տարվա մայիսի 10-ը:
3. Հաշվետվությունը ներկայացվում է աճողական կարգով՝ տարեսկզբից:
4. Հաշվետվությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ կարգավորվող անձի ղեկավարի (եթե կարգավորվող անձը հանդիսանում է անհատ ձեռնարկատեր, ապա անհատ ձեռնարկատիրոջ) կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` հանձնաժողովի invest.report@psrc.am էլեկտրոնային հասցեին:
5. Փոքր հիդրոէլեկտրակայաններում կատարված ներդրումների վերաբերյալ հաշվետվությունները կարող են ներկայացվել թղթային եղանակով:
6. Հաշվետվությունը ներկայացվում է սույն կարգի հավելված 1-ով և 2-ով հաստատված Ն-1 և Ն-2 ձևերով:
7. Հաշվետվությունը ներկայացվում է XLS կամ XLSX ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական unicode տառատեսակով:
8. Հաշվետվության ներկայացման վերաբերյալ կարգավորվող անձը գրավոր ծանուցում է հանձնաժողովին:
9. Հաշվետվությունում ներկայացվում են հանձնաժողովի հետ համաձայնեցված ներդրումային ծրագրերի կանխատեսվող և փաստացի իրականացված ծավալները, ինչպես նաև անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների ծավալները և դրանց իրականացման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները:
10. Անհետաձգելի աշխատանքների իրականացման նպատակով կատարված ներդրումների հիմնավորումները կարող են ներկայացվել DOC, DOCX, XLS, XLSX, PDF կամ JPEG ֆորմատների ֆայլերի տեսքով:
Հավելված 1 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված կապիտալացվող ներդրումների մասին
առ _____________20...թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ |
N |
Ներդրումների ուղղությունը |
Չափ- |
Հանձնաժողովի հետ համաձայնեցված |
Ընդամենը |
Ավարտված աշխատանքներ |
Ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ծախսեր և տեղակայման ենթակա սարքավորում-ների ձեռք բերում |
Կատարված ծախսերի բնույթը |
Հաշվետու տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ նյութական ակտիվների կառուցման (ստեղծման) ուղղությամբ կատարված ծախսեր | |||||||||
այդ թվում` |
հումք և նյութեր |
աշխատավարձ |
մաշ- |
կողմնակի |
այլ |
տեղա- | |||||||||||
ՔԱՆԱԿ |
ԳՈՒՄԱՐ |
ՔԱՆԱԿ |
ԳՈՒՄԱՐ |
անավարտ |
մատակա-րարներից |
այլ | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
1 |
Ներդրումային ծրագրի |
||||||||||||||||
1.1 |
(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը) |
||||||||||||||||
2 |
Անհետաձգելի աշխատանքների |
||||||||||||||||
2.1 |
(Անհետաձգելի աշխատանքի անվանումը) |
||||||||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
_____________________ |
_________________________ |
(էլեկտրոնային ստորագրություն) |
(անունը, ազգանունը) |
Հավելված 2 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Փաստացի կատարված ընթացիկ ծախսերով ձևակերպված ներդրումների մասին
առ _____________20...թ.
հազար դրամ` առանց ԱԱՀ |
N |
Ներդրումների |
Չափ- |
Հանձնաժողովի հետ համաձայնեցված |
Ընդամենը |
Կատարված ծախսերի բնույթը | ||||||
հումք և նյութեր |
աշխատավարձ |
մաշ- |
կողմնակի |
այլ | |||||||
ՔԱՆԱԿ |
ԳՈՒՄԱՐ |
ՔԱՆԱԿ |
ԳՈՒՄԱՐ | ||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
1 |
Ներդրումային ծրագրի |
||||||||||
1.1 |
(Ներդրումային ծրագրի ուղղության, ենթաուղղության անվանումը) |
||||||||||
2 |
Անհետաձգելի աշխատանքների |
||||||||||
2.1 |
(Անհետաձգելի աշխատանքի անվանումը) |
||||||||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
_____________________ |
_________________________ |
(էլեկտրոնային ստորագրություն) |
(անունը, ազգանունը) |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.05.2021, N 180-Ն | 28.05.2021, N 166-Ն | |
25.06.2014, N 205-Ն | 01.10.2014, N 166-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|