Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.08.19/5(16) Հոդ.15
Ընդունող մարմին
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
Նոր Նորք համայնքի թաղապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2005 թվականի թիվ 57

քաղ. Երևան

 

ՆՈՐ ՆՈՐՔԻ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի՝

համայնքի ավագանին որոշում է`

1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում 2006 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է)։

2. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է)։

3. Թույլատրել համայնքի ղեկավար Դ. Պետրոսյանին՝

3.1. հավելված 1-ի 5 (ա, բ) և 6-րդ կետերով սահմանված տուրքերը՝ համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, գանձել եռամսյակային պարբերականությամբ,

3.2. համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության (օգտագործման) և թաղապետարանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող գանձումներն իրականացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պայմանագրային հիմունքներով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Նոր Նորքի համայնքի թաղապետ՝

Դ. Պետրոսյան

 

 

Հավելված 1
Նոր Նորքի համայնքի ավագանու
2005 թ. հուլիսի 28-ի
թիվ 57 որոշման

 

Նոր Նորքի համայնքում 2006 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը

 դրամներով

1.

Համայնքի տարածքում նոր կառուցվող օբյեկտների` շենքերի, շինությունների (ներառյալ ժամանակավոր) շինարարություն (շինմոնտաժային աշխատանքներ) սկսելու թույլտվության համար

 

ա)

հիմնական օբյեկտների համար

100000

բ)

մինչև 6քմ տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

20000

գ)

6քմ և ավելի տարածք զբաղեցնող ժամանակավոր (ոչ հիմնական) շինությունների համար

40000

2.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները վերակառուցելու, ամրացնելու, արդիականացնելու, վերականգնելու, օբյեկտների արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու թույլտվության համար

20000

3.

Համայնքի տարածքում գտնվող օբյեկտները քանդելու աշխատանքները սկսելու թույլտվության համար

10000

4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

25000

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար

6000

5.

Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար

 

ա)

գազի և վառելիքաքսայուղային նյութերի` ընթացիկ տարվա համար

360000

բ)

գյուղատնտեսական մթերքների` յուրաքանչյուր օրվա համար

300

 

այլ ապրանքների (ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար յուրաքանչյուր եռամսյակում

50000

6.

Համայնքի տարածքում խաղատները, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար` ընթացիկ տարվա համար

 

ա)

շահումներով խաղերի կազմակերպման համար

300000

բ)

բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար

200000

գ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

150000

7.

Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն` ընթացիկ տարվա համար

5000

8.

Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար

 

ա)

ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար

1000000

բ)

այլ արտաքին գովազդի համար

5000

9.

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար

1000

Թաղապետ՝

Դ. Պետրոսյան

 

 

Հավելված 2
Նոր Նորքի համայնքի ավագանու
2005 թ. հուլիսի 28-ի
թիվ 57 որոշման

 

Նոր Նորքի համայնքում 2006 թվականի համար տեղական վճարների դրույքաչափերը

 

 դրամներով

1.

Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար` համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

20000

2.

Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար` համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար

5000

3.

Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար

5000

 

Թաղապետ՝

Դ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան