ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
Նոր Նորք թաղային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2005 թվականի թիվ 9
քաղ. Երևան
ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2006 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է`
1. Սահմանել Նոր Նորքի համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող, վարձակալությամբ տրվող ոչ բնակելի տարածքների վարձավճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սահմանել Նոր Նորքի համայնքում շինարարության և քանդման համար սահմանված դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
Դ. Պետրոսյան |
Հավելված 1
Նոր Նորք թաղային համայնքի 2006 թ-ի համար տեղական տուրքերի դրույքաչափերը
Հ/Հ |
Անվանումը |
գումարը |
1 | Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար | |
ա) | հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
20000 |
բ) | ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար |
8000 |
2 | Համայնքի տարածքում բացօթյա վաճառքի թույլտվության համար | |
ա) | գազի և վառելիքաքսայուղային նյութերի ընթացիկ տարվա համար |
360000 |
բ) | գյուղատնտեսական մթերքների` օրական |
300 |
գ) | Այլ ապրանքներ ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի համար, յուրաքանչյուր եռամսյակում |
50000 |
3 | Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների(սաունաների), զվարճանքի օբյեկտների ժամը 24-00-ից հետո աշխատելու թույլտվության համար` տարեկան |
|
ա) | շահումներով խաղերի կազմակերպման համար |
300000 |
բ) | բաղնիքների (սաունաների) կազմակերպման համար |
100000 |
գ) | հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար |
150000 |
4 | Ընտանի կենդանիներ պահելու թույլտվություն ընթացիկ տարվա համար |
5000 |
5 | Համայնքի տարածքում ընթացիկ տարվա համար արտաքին գովազդ տեղադրելու ըստ յուրաքանչյուր տեղի թույլտվության համար | |
ա) | Ծխախոտի արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
1000000 |
բ) | այլ արտաքին գովազդի համար |
100000 |
6 | Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար ընթացիկ տարվա համար |
1000 |
7 | Նոր Նորք համայնքի սեփականությունը հանդիսացող վարձակալությամբ տրվող գույքի դիմաց գանձվող վարձավճարի չափը |
տարեկան 8000 |
Հավելված 2
Նոր Նորք թաղային համայնքում շինարարության քանդման թույլտվության համար ընդունված դրույքաչափերը
1. |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան նոր շենքերի, շինությունների (ներառյալ` ժամանակավոր շինարարության (տեղադրման) թույլտվության համար) |
դրամ |
ա) |
Մինչև 300.0քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200.0քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
մինչև 75000 |
«ա» ենթակետով չնախատեսված օբյեկտների համար | ||
բ) |
201.0-ից մինչև 500.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 150000 |
գ) |
501.0-ից մինչև 1000.0քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 250000 |
դ) |
1001.0-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 350000 |
2 |
Ոչ հիմնական շինությունների համար | |
ա) |
Մինչև 20.0 ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 15000 |
բ) |
20.0 քմ-ից ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
մինչև 25000 |
3 |
Համայնքի տարածքում գտնվող օբյեկտների քանդման աշխատանքներ սկսելու թույլտվության համար տուրքի չափը |
10000 |
4 |
Շինարարության կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկա-տնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը փաստագրելու համար համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
20000 |
5 |
Համայնքի ինքնակառավարման մարմինների տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ նման աշխատանքների համար` համայնքի ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար |
5000 |
6 |
Համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճար |
5000 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.04.2006, թիվ 40 | 05.05.2006, թիվ 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|