«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1923-Ն
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ԲԱՑՎԱԾՔՆԵՐԻ) ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներով սահմանված դրույթները և ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» համատեղ հրամանով ստեղծված հանձնաժողովի առաջարկներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված` բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքները (այսուհետ` տարածք) սեփականության իրավունքով անհատույց հանձնել համապատասխան համայնքներին:
2. Սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված տարածքները հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) եռամսյա ժամկետում` իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն ավարտելուց հետո դրանց հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
4. Սահմանել, որ`
ա) սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին անհատույց հանձնվում է նաև սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված ոչ բնակելի տարածքները (բացվածքները)` բացառությամբ այն բացվածքների, որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից.
բ) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում չնշված ոչ բնակելի տարածքները (բացվածքները), որոնք զբաղեցված են պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների (այդ թվում` գրադարաններ, լաբորատորիաներ, նոտարական գրասենյակներ, թանգարաններ, կապի բաժանմունքներ, ակումբներ և այլն) և քաղաքացիական կացության գրանցման բաժինների կողմից, ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(Հավելվածը փոփ. 08.11.07 N 1300-Ն, լրաց. 15.07.10 N 885-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
(Հավելվածը փոփ. 24.05.07 N 711-Ն, 08.11.07 N 1300-Ն, 15.05.08 N 441-Ն, 15.07.10 N 885-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2013, N 1309-Ն | 12.12.2013, N 1923-Ն | |
15.08.2013, N 860-Ն | 07.09.2013, N 1923-Ն | |
15.07.2010, N 885-Ն | 29.07.2010, N 1923-Ն | |
15.05.2008, N 441-Ն | 08.06.2008, N 1923-Ն | |
08.11.2007, N 1300-Ն | 29.11.2007, N 1923-Ն | |
24.05.2007, N 711-Ն | 05.07.2007, N 1923-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|