ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2014 թվականի N 88-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված սահմանափակ շրջանակով դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակներում նախատեսված ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվներ`
1) «Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը» ծրագրի համար` մինչև 2015 թվականի մարտի 31-ը օգտագործման ժամկետով.
2) «Աջակցություն կենսաթոշակային իրազեկմանը և ֆինանսական գրագիտության բարելավմանը» ծրագրի համար մինչև 2015 թվականի դեկտեմբերի 25-ը օգտագործման ժամկետով:
(1-ին կետը փոփ. 12.02.15 N 109-Ա, 07.05.15 N 479-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 10 Երևան |