Գլխավոր տեղեկություն
Համար
N 1636-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2005-05.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.1107
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2002 թվականի N 1636-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցներ պետական հիմնարկները (այսուհետ՝ պետական հիմնարկներ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն հավելվածի։

2. Մինչև Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության պետական հիմնարկների՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը՝ այդ հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան, հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում։

3. Պետական հիմնարկների տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպություններին։

Պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել վերակազմակերպված համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպություններին՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

4. Սահմանել, որ՝

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակները և առարկան են՝

ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական գործունեության իրականացումը,

բարձրակարգ մարզիկների պատրաստումը.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով։

5. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման բացառությամբ Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը։

(5-րդ կետը լրաց. 13.12.02 N 1996-Ն)

6. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1636-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական հիմնարկի անվանումը

Վերակազմակերպված պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

1.

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

2.

Ըմբշամարտի օլիմպիական ռեզերվի հանրապետական կենտրոնական մասնագիտացված մարզադպրոց

Ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

3.

Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

4.

Գեղարվեստական մարմնամարզության
և ակրոբատիկայի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

5.

Թիավարության մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

6.

Խաղային մարզաձևերի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

7.

Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

8.

Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի հանրապետական մարզադպրոց

Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

9.

Թեթև ատլետիկայի հանրապետական մասնագիտացված մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոց

Ատլետիկայի օլիմպիական մանկա-պատանեկան N 1 մարզադպրոց

10.

Թեթև ատլետիկայի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

Ատլետիկայի օլիմպիական մանկապատանեկան N 2 մարզադպրոց

11.

Գառնիի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

Գառնիի մենապայքարային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

12.

Մականախաղի և շախմատի օլիմպիական հերթափոխի հանրապետական մարզադպրոց

Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

(Ցանկը փոփ. 23.06.05 N 860-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան