ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2013 թվականի N 479-Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆԳՐԵՍԻ ԲՅՈՒՐՈՅԻ ՆԻՍՏԸ ԵՎ «ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բյուրոյի նիստը 2013 թվականի հունիսի 18-ին Երևանում անցկացնելու նպատակով բյուրոյի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի հետ կապված ծախսերը` 3687500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ 2013 թ. հունիսի 18-ին Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բյուրոյի նիստը և հունիսի 19-ին «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով խորհրդաժողովի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև այդ կապակցությամբ Հայաստան ժամանող պատվիրակությունների ընդունելության հետ կապված մնացած ծախսերը կիրականացվեն Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության իրականացման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 20 Երևան |