ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մարտի 25-ին
«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմումը և վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատումը կատարվում է վերահսկողության ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տվյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. ապրիլի 15 Երևան ՀՕ-18-Ն |