Գլխավոր տեղեկություն
Համար
N 127
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2001-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.04/15(78) Հոդ.105
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.05.2001
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0127.21.05.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21 մայիսի 2001 թ.
քաղ. Երևան 

N 127

 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 2001 թ. մայիսի 14-ի N 12 որոշումը

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել լրացում (ցանկը կցվում է):

2. Առևտրի և տարածքային զարգացման վարչությանը (Գ. Քոչարյան)`

2.1. Ցանկի լրացումը ներկայացնել համաձայնեցման ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ պետական եկամուտների նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2 Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի վրա:

 

  Կ. Ճշմարիտյան

 

Հաստատված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
2001 թ. մայիսի 21-ի
N 127 հրամանով

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն
15.06.2001 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ պետական եկամուտների
նախարարություն
11.06.2001 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ փոստի և կապի
նախարարություն
13.07.2001 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ Կենտրոնական բանկ
02.07.2001 թ
.

Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
ստանդարտացման, չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
12.06.2001 թ.
 

  

 

Ց Ա Ն Կ

 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ԱՌևՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ. ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԹԻՎ 525 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ ԼՐԱՑՆԵԼ ՆՈՐ 48 ՏՈՂՈՎ, ՀԵՏևՅԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ`

 

 Հ/Հ

 ՀԴՄ-ի մոդելների
անվանումը

 Խումբը

 Կիրառման ոլորտները
 Առևտուր  Սպասար-
կումներ
 Նավթա-
մթերքի
վաճառք
Հյուրանոցներ
և հանրային
սննդի ձեռնար-
կություններ  

48

Ա-100 Պասիվ + + - +

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
6 օգոստոսի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 10301124

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2003, N 25-Ն 11.04.2003, N 127
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան