ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատսպարման ժամանակամիջոցը որոշում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազոր մարմին)։»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի «ը» կետում «լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «Լիազորված» բառը փոխարինել «Լիազոր» բառով.
2) 1-ին մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) ապահովում է պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող և այլ ուժերի աշխատանքների միասնականությունը բնակչության պաշտպանության բնագավառում.»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության ենթակա մարմինների ենթակայության հարցը որոշելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-483-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: