Գլխավոր տեղեկություն
Համար
N 895-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.03.2024-10.08.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.10.01/24(503) Հոդ.800
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն

 

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.03.20 N 272-Ն)

 

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 12.03.20 N 272-Ն, 15.12.22 N 1986-Ն)

1. Սահմանել, որ՝

1) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ, միանվագ դրամական օգնություն, հուղարկավորության նպաստ, թաղման նպաստ նշանակող իրավասու մարմինը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունն է, իսկ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը դատախազի պաշտոն զբաղեցրած անձին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության դատախազությունն է.

2) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված անձինք պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական սպասարկմամբ ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով.

3) միանվագ դրամական օգնության չափը 3400000 դրամ է.

3.1) հիմնական կենսաթոշակի չափը 14000 դրամ է.

4) մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը 5000 դրամ է.

5) հուղարկավորության նպաստի չափը 700000 դրամ է.

6) թաղման նպաստի չափը 200000 դրամ է:

(1-ին կետը լրաց. 25.12.14 N 1498-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն, 25.03.21 N 396-Ն, 15.12.22 N 1986-Ն, 08.06.23 N 930-Ն)

2. Հաստատել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն`

1) հուղարկավորության նպաստ, միանվագ դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) կենսաթոշակ, թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող և կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձանց մասնագիտական աշխատանքային ստաժը (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և կենսաթոշակը հաշվարկելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը լրացնելու և տրամադրելու կարգը` համաձայն N 6 հավելվածի.

7) մասնագիտական ստաժում հաշվառվող՝ որոշ պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները՝ համաձայն N 7 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց. 03.12.20 N 1926-Ն, լրաց., խմբ. 15.12.22 N 1986-Ն, փոփ. 08.06.23 N 930-Ն)

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին 2017 թվականի հուլիսի 1-ից հետո մեկամսյա ժամկետում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը փոխանցել դատախազության համակարգի կենսաթոշակառուների կենսաթոշակին վերաբերող գործերը:

(3-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, 25.03.21 N 396-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

5. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝

1) անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող՝ սույն որոշման դրույթները կիրառելի են նաև բժշկասոցիալական փորձաքննության նկատմամբ.

2) սույն որոշման՝ վնասվածք ստացած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղում ստացած անձանց վրա․

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված վարչական ակտի քաղվածքները (տեղեկանքները) ընդունվում են որպես ֆունկցիոնալության գնահատում իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից տրված որոշումներ (վարչական ակտեր)։

(5-րդ կետը լրաց. 08.06.23 N 930-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ, ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված հուղարկավորության նպաստը, միանվագ դրամական օգնությունը նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) պետական պաշտոն զբաղեցրած անձ՝ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձ.

2) պետական պաշտոն զբաղեցրած անձի ընտանիք (ընտանիքի անդամ)՝ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձ, ով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

3) զոհված՝ պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձ.

4) տարածքային բաժին` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին.

5) բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ: 

(2-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, փոփ., լրաց. 15.12.22 N 1986-Ն, փոփ. 08.06.23 N 930-Ն)

3. Հուղարկավորության նպաստը նշանակվում և վճարվում է զոհվածի հուղարկավորությունը կատարած անձին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Հուղարկավորության նպաստ չի նշանակվում և չի վճարվում, եթե հուղարկավորությունը կազմակերպել է պետությունը:

4. Հուղարկավորության նպաստը և միանվագ դրամական օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով` բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(4-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

5. Զոհվածի հուղարկավորությունը կատարած անձը հուղարկավորության նպաստը նշանակելու համար տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածում նշված՝ անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ հուղարկավորության նպաստը,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, հուղարկավորության նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում այդ գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.

3) զոհվածի մահվան վկայականը.

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ:

(5-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, 08.12.16 N 1250-Ն, փոփ., լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված միանվագ դրամական օգնություն նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

7. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել հուղարկավորության նպաստը.

2) մերժել հուղարկավորության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել դիմողին՝ նշելով մերժման պատճառները:

8. Տարածքային բաժինը մերժում է հուղարկավորության նպաստ նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ դիմողը չունի հուղարկավորության նպաստի իրավունք կամ ներկայացված դիմումի հիման վրա արդեն նշանակվել է հուղարկավորության նպաստ:

(8-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

9. Հուղարկավորության նպաստը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հուղարկավորության նպաստի գումարը փոխանցվում է բանկում դիմողի անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(9-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

10. Միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին, ընտանիքի անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում: Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա:

(10-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

11. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար ցանկացած տարածքային բաժին է ներկայացվում`

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, բանկի անվանումը, որտեղից զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) ցանկանում է ստանալ միանվագ դրամական օգնությունը, ազգակցական կապը զոհվածի հետ,

բ. զոհվածի անունը, ազգանունը.

գ. զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (նրա օրինական ներկայացուցիչը) չէ.

դ. նշում այն մասին, որ զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցիչը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, միանվագ դրամական օգնության գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթեր.

3) դիմողի (եթե դիմողը զոհվածի ընտանիքի անդամը (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցիչը) չէ) և զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչի) անձը հաստատող փաստաթուղթը.

4) զոհվածի մահվան վկայականը.

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը:

(11-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, 12.03.20 N 272-Ն, փոփ., լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

12. Սույն կարգի 11-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ նշանակելու կամ զոհվածի ընտանիքի անդամներին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար:

13. Տարածքային բաժինը, հիմք ընդունելով դիմումը և ներկայացված փաստաթղթերը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) նշանակել և վճարել միանվագ դրամական օգնությունը.

2) մերժել միանվագ դրամական օգնություն նշանակելը և դրա մասին տեղեկացնել զոհվածի ընտանիքի անդամին (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչին)` նշելով մերժման պատճառները:

(13-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

14. Տարածքային բաժինը մերժում է միանվագ դրամական օգնություն նշանակելը, եթե ներկայացվել են անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը կամ դիմումում նշված տվյալները թերի են, կամ զոհվածի ընտանիքի անդամը չունի միանվագ դրամական օգնության իրավունք կամ ներկայացված դիմումի հիման վրա արդեն նշանակվել է միանվագ դրամական օգնություն:

(14-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն, 15.12.22 N 1986-Ն, 08.06.23 N 930-Ն)

15. Միանվագ դրամական օգնությունը նշանակելու և վճարելու մասին որոշում ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում միանվագ դրամական օգնության գումարը փոխանցվում է զոհվածի ընտանիքի անդամի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի) անվամբ բացված բանկային հաշվի համարին:

(15-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

16. Տարածքային բաժինը սույն կարգի 7-րդ կետի 2-րդ և 13-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված որոշման մասին` որոշումն ընդունվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է հուղարկավորություն կատարած անձին կամ զոհվածի ընտանիքի անդամին կամ սույն կարգով սահմանված դեպքում՝ նաև նրա օրինական ներկայացուցչին (այսուհետ` շահառու): Եթե տարածքային բաժինը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա նամակն ուղարկվում է շահառուի՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում, եթե հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելը մերժելու հիմքերը վերացնող փաստաթղթերը ներկայացվում են նախորդ դիմումը ներկայացնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը:

(16-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն)

17. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնությունը նշանակելու մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն կազմվում է հուղարկավորության նպաստին կամ միանվագ դրամական օգնությանը վերաբերող էլեկտրոնային գործ:

(17-րդ կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

17.1. Նշանակված, սակայն հուղարկավորություն կատարած անձի մահվան պատճառով չվճարված հուղարկավորության նպաստի գումարը ենթակա է ժառանգման:

(17.1-ին կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

17.2. Նշանակված, սակայն զոհվածի ընտանիքի անդամի (զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչի) մահվան պատճառով չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է զոհվածի ընտանիքի` այդ օգնության իրավունք ունեցող այլ անդամին (զոհվածի ընտանիքի անդամի օրինական ներկայացուցչին):

(17.2-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

17.3. Հուղարկավորության նպաստը կամ միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(17.3-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

(հավելվածը փոփ. 16.07.15 N 786-Ն, 08.12.16 N 1250-Ն, 12.03.20 N 272-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, փոփ., լրաց. 15.12.22 N 1986-Ն, փոփ. 08.06.23 N 930-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍՏԱԺԸ (ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ), ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժը (ստաժում հաշվառվող ժամանակահատվածները), օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված մասնագիտական ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) հաշվարկելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, 15.12.22 N 1986-Ն)

2. Պետական պաշտոն զբաղեցրած անձի` օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածներում, կենսաթոշակի չափը հաշվարկելու համար ստաժում (ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) և մասնագիտական ստաժում հաշվառվում են 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածները:

(2-րդ կետը փոփ., լրաց. 15.12.22 N 1986-Ն)

3. Կենսաթոշակ նշանակելիս և կենսաթոշակի չափը հաշվարկելիս օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածներին հավասարեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի 1-ին սյունակում նշված պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները:

(3-րդ կետը լրաց. 16.07.15 N 786-Ն, 26.05.16 N 542-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն, խմբ. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

4. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառվում են՝

1) դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն (այդ թվում՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնը որպես պաշտոնակատար), քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն (այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնը որպես պաշտոնակատար), պետական եկամուտների քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

2) մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը դատախազի տեղակալի, դատախազի օգնականի, դատախազության համակարգում քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

3) հատուկ քննչական ծառայության ծառայողի, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային կամ մաքսային ծառայության քննիչի (այդ թվում՝ քննչական վարչության պետի և նրա տեղակալների, բաժնի (բաժանմունքի) պետի և նրա տեղակալների) պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

5) հետաքննության մարմնի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության (Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության) հետաքննության բաժնի, բաժանմունքի, խմբի տեսուչի, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, հարկային կամ մաքսային ծառայության, քրեակատարողական ծառայության հետաքննիչի, նշված մարմինների՝ հետաքննության իրավասություն ունեցող ստորաբաժանման ղեկավարի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը կամ երկու օրացուցային տարուց ոչ ավելի՝ ռազմաուսումնական, ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը։

(4-րդ կետը փոփ. 02.11.17 N 1382-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, փոփ. 03.12.20 N 1926-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

4.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված 10 օրացուցային տարում հաշվառվում են նաև Սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի, Ազգային ժողովի կողմից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները:

(4.1-ին կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

5. Կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը կենսաթոշակ նշանակելիս հաշվառվում է օրացուցային հաշվարկով` բացառությամբ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս, երբ կենսաթոշակի իրավունք տվող ժամանակահատվածը (Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաշվարկվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով:

(5-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

8. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

8.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին կենսաթոշակ նշանակելիս՝ պատգամավորը համարվում է մեկ սահմանադրական ժամկետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած, եթե նա պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական գումարման ընտրությունների տարում, և նրա լիազորություններն ավարտվել են ընտրվելուն հաջորդող հինգերորդ, իսկ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին, երկրորդ և երրորդ գումարումների դեպքում՝ չորրորդ տարվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կապակցությամբ:

(8.1-ին կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

9. Օրենքով կենսաթոշակի իրավունք տվող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) և 13-րդ կետում նշված 10 օրացուցային տարում հաշվառվում է պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև տվյալ պաշտոնից ազատվելու օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում`

1) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ տարվա նույն ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի.

2) պաշտոնի նշանակվելու (պաշտոնն զբաղեցնելու) օրվանից մինչև հաջորդ ամսվա նույն օրը (նույն ամսաթիվը՝ ներառյալ) ընկած ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մեկ լրիվ ամիս.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված ժամանակահատվածներում չընդգրկված՝ յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս.

4) սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված յուրաքանչյուր 12 ամիսը հաշվարկվում է որպես մեկ լրիվ տարի:

(9-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

10. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով կենսաթոշակի չափը հաշվարկելիս ստաժում (ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) հաշվառվում են օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում և սույն կարգի 3-րդ կետում նշված պետական պաշտոններ զբաղեցնելու ժամանակահատվածները՝ սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով։ Այս դեպքում ստաժի հանրագումարում մինչև վեց ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ վեց ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

(10-րդ կետը խմբ. 15.12.22 N 1986-Ն)

11. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը հաստատվում է աշխատանքային գրքույկով, կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տված տեղեկանքով, կամ արխիվային տեղեկանքով:

(11-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն)

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի և Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը մասնագիտական ստաժում հաշվառվում է անձի համար կենսաթոշակային վճարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված լինելու դեպքում, ինչը հաստատվում է «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվությամբ:

(12-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն)

(հավելվածը լրաց. 09.10.14 N 1098-Ն, 16.07.15 N 786-Ն, 26.05.16 N 542-Ն, փոփ. 02.11.17 N 1382-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.12.20 N 1926-Ն, 15.12.22 N 1986-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ, ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված կենսաթոշակը և թաղման նպաստը նշանակելուն ու վճարելուն առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն)

1.1. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կամ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկ.

2) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բացված միանվագ դրամական վճարների հաշիվ կամ 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ:

(1.1-ին կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, 15.12.22 N 1986-Ն)

2. Օրենքով կենսաթոշակ նշանակելու համար անձն անձամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին) է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ՝ բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը,

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու՝ իր պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում).

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու դեպքում՝ նաև օտարերկրյա պետության իրավասու պետական մարմնի տված` այլ երկրի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթը.

3) օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի իրավունք տվող պետական պաշտոն զբաղեցնելը (պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը) հաստատող փաստաթղթեր, ինչպես նաև պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարեցնելու) հիմքերը հաստատող փաստաթղթեր.

4) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված դեպքում՝

ա. անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,

բ. պետական պաշտոն զբաղեցրած անձի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ վնասվածք ստանալու պատճառ հանդիսացած դեպքի ժամանակ պետական պաշտոն զբաղեցրած անձը կատարել է իր պաշտոնական պարտականությունները կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) հայտարարություն այն մասին, որ դիմողը դիմելու օրվա դրությամբ՝

ա. օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի դատապարտվել պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար և տեղյակ է, որ այդպիսի դատավճիռ կայացվելու դեպքում պարտավոր է այդ մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել ցանկացած տարածքային բաժին,

բ. չի զբաղեցնում հանրային ծառայության կամ հանրային պաշտոն,

գ. չի աշխատում, եթե օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դիմողը կենսաթոշակի իրավունք ունի չաշխատելու պայմանով.

6) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ, 13-րդ և 14-րդ կետերով սահմանված դեպքերում՝ զբաղեցրած պաշտոնի (պաշտոնների) համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակցի (գործակիցների) վերաբերյալ տեղեկանք, իսկ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-12-րդ կետերով սահմանված դեպքերում՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի վերաբերյալ տեղեկանք։

(2-րդ կետը լրաց. 09.10.14 N 1098-Ն, փոփ. 16.07.15 N 786-Ն, 12.03.20 N 272-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, փոփ., լրաց. 15.12.22 N 1986-Ն, խմբ., փոփ. 08.06.23 N 930-Ն)

3. Այլ օրենքներով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կամ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ (այսուհետ՝ նպաստ) ստանալու իրավունք ունեցող անձն օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակելու մասին դիմումը ներկայացնում է տարածքային բաժին: Այս դեպքում օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվելու օրվանից այլ օրենքներով նշանակված կենսաթոշակ և նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է:

(3-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն)

4. Սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը խնամակալության տակ գտնվող անձին կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնում է խնամակալը՝ դիմումին կցելով նաև խնամակալությունը հաստատող փաստաթուղթը:

5. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

6. Պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի պատճառով մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի (այսուհետ՝ զոհված) ընտանիքի՝ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր անդամներին նշանակվում է մեկ կենսաթոշակ: Կենսաթոշակը նշանակվում է զոհվածի ընտանիքի՝ այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող անդամներից մեկին (ով ձեռք է բերում կենսաթոշակ ստանալու իրավունք)՝ ընտանիքի համար։

(6-րդ կետը խմբ. 15.12.22 N 1986-Ն, փոփ. 08.06.23 N 930-Ն)

7. Զոհվածի ընտանիքի անդամի դիմումի հիման վրա նրա բաժնեմասն առանձնացվում և վճարվում է առանձին: Բաժնեմասը հաշվարկվում է նշանակված կենսաթոշակի չափն այդ կենսաթոշակի իրավունք ունեցող՝ ընտանիքի անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Կենսաթոշակի առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(7-րդ կետը խմբ. 15.12.22 N 1986-Ն)

8. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար՝ զոհվածի ընտանիքի անդամներից մեկն անձամբ ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

 բ. կենսաթոշակը վճարելու եղանակը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում՝ ծառայության հետ սոցիալական ապահովության պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ կենսաթոշակը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը,

դ. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով կամ առանց բանկ ներկայանալու` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու՝ իր պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում).

2) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3) պետական պաշտոն զբաղեցրած անձի մահվան վկայականը կամ մահվան վկայականի պատճենը կամ մահվան վկայականի համարը, տրման օրը, ամիսը, տարեթիվը կամ առկայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը)՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ համեմատելու (համադրելու) համար (եթե մահը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում).

4) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով հաստատված ձևի տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ.

5) զոհվածի ստաժը կամ մասնագիտական ստաժը հաստատող փաստաթղթեր.

6) ըստ անհրաժեշտության՝

ա. զոհվածի երեխայի (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ 26 տարին չլրացած չափահաս զավակի), ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշերը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, 18 տարեկան և դրանից բարձր տարիքի զավակի՝ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը), չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

գ. զոհվածի` օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված` ամուսնու կամ խնամակալ ճանաչված անձի անձը հաստատող փաստաթուղթը, խնամակալությունը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, չաշխատելու մասին գրավոր հայտարարությունը,

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

ե. ամուսնության վկայականը,

զ. առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին տեղեկանքը:

(8-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, լրաց., փոփ. 03.12.20 N 1926-Ն, 15.12.22 N 1986-Ն, խմբ. 08.06.23 N 930-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում, եթե դրանք ներկայացվել են օրենքով սահմանված հուղարկավորության նպաստ կամ միանվագ դրամական օգնություն նշանակելու համար:

10. Անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող անձի անունից սույն կարգի 7-րդ, 8-րդ, 26-րդ և 27-րդ կետերով սահմանված դիմումները ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը՝ ներկայացնելով օրինական ներկայացուցիչ հանդիսանալը հաստատող փաստաթուղթը:

(10-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

11. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

12. Աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարում է անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելու օրվանից: Այս դեպքում, եթե աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուն հաջորդող ժամանակահատվածի համար անձին վճարվել է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ կամ նպաստ, ապա վճարված կենսաթոշակի կամ նպաստի գումարը պահվում է (հաշվանցվում է) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի գումարից:

(12-րդ կետը լրաց. 03.12.20 N 1926-Ն, խմբ. 08.06.23 N 930-Ն)

13. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած պաշտոնների համար սահմանված առավելագույն գործակիցը որոշելու համար հիմք է ընդունվում ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածում նշված` անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցները:

(13-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն, լրաց. 26.05.16 N 542-Ն, փոփ. 12.03.20 N 272-Ն, խմբ. 03.12.20 N 1926-Ն, լրաց. 15.12.22 N 1986-Ն)

14. Օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների (Հայաստանի Հանրապետության դեսպանություններ, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչություններ, Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի պաշտոն զբաղեցրած անձին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելիս՝ հիմք է ընդունվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 9 հավելվածով դիվանագիտական ծառայության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար սահմանված գործակիցը:

(14-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց., փոփ. 15.12.22 N 1986-Ն)

15. Օրենքով նշանակված կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշմամբ համապատասխանաբար կենսաթոշակը, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը վճարելու համար սահմանված կարգով:

(15-րդ կետը խմբ. 03.12.20 N 1926-Ն)

16. Օրենքով նշանակված կենսաթոշակի, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է (այդ թվում՝ լիազորագրով) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածներով սահմանված կարգերով:

(16-րդ կետը խմբ. 15.12.22 N 1986-Ն)

17. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը 2018 թվականի ապրիլի 9-ին և դրանից հետո դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ պաշտոնն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

(18-րդ կետը խմբ. 16.07.15 N 786-Ն, 12.03.20 N 272-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

20. Եթե պետական պաշտոն զբաղեցրած անձի՝ օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը, ապա նրա կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ներկայացված դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։

(20-րդ կետը փոփ. 03.12.20 N 1926-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

21. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակը վճարվում է նախկին չափով, եթե՝

1) անձն ազատվել է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում չնշված որևէ պետական պաշտոնից.

2) անձն ազատվել է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պետական պաշտոնից, սակայն չի ներկայացրել կենսաթոշակը վերահաշվարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր։

(21-րդ կետը փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, 03.12.20 N 1926-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

22. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

23. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

24. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կենսաթոշակն առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի վերահաշվարկվում է հիմնական կենսաթոշակի չափը կամ ստաժի մեկ տարվա արժեքը փոխվելու ամսվա 1-ից:

(24-րդ կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, լրաց. 03.12.20 N 1926-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

24.1. Օրենքով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է նաև կենսաթոշակառուի՝ ցանկացած տարածքային բաժին գրավոր դիմում և լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելիս՝

1) ստաժում հաշվառվում է լրացուցիչ փաստաթղթով հաստատվող՝ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածը` հաշվի առնելով անձի զբաղեցրած պաշտոնների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված առավելագույն գործակիցը, եթե կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով.

2) հաշվի է առնվում անձի զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարը, եթե կենսաթոշակի չափը հաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 4-րդ մասով սահմանված կարգով։

(24.1-ին կետը լրաց. 12.03.20 N 272-Ն, փոփ. 03.12.20 N 1926-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

25. Եթե սույն կարգի 24.1-ին կետով սահմանված կարգով վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(25-րդ կետը խմբ. 15.12.22 N 1986-Ն)

26. Զոհվածի ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (ում կենսաթոշակ չի վճարվում բաժնեմասով) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում այդ կենսաթոշակի իրավունքն ունեցող՝ զոհվածի ընտանիքի մյուս անդամի անձամբ ներկայացրած դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակվում է`

1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է այդ օրվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։

(26-րդ կետը խմբ. 15.12.22 N 1986-Ն)

27. Զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկվում է նրա ընտանիքի անդամներից մեկի ներկայացրած դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։ Այս դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է՝

1) զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու ամսվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան նախորդող 12-րդ ամսվա 1-ից, եթե դիմումը ներկայացվել է սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամկետից հետո։

(27-րդ կետը փոփ. 02.11.17 N 1382-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

28. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող անձին և բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին օրենքով սահմանված կենսաթոշակ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման NN 8 և 9 հավելվածներում նշված կարգով: Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին վճարվում է կենսաթոշակի՝ 50 տոկոսը:

(28-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

28.1. Պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու մասին տեղեկատվությունը (այդ թվում՝ դատական գործի համարը, օրը, ամիսը, ամսաթիվը) կենսաթոշակառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային բաժին է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի ղեկավարին գրավոր դիմելու միջոցով։

(28.1-ին կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

28.2. Օրենքով նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո սույն կարգի 28.1-ին կետում նշված անձն իր կենսաթոշակի իրավունքը կարող է իրացնել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով։

(28.2-րդ կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

29. Օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի (կենսաթոշակառուի) մահվան դեպքում թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար կենսաթոշակառուի հուղարկավորությունը կատարած անձը ցանկացած տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են`

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկի անվանումը, որտեղից դիմողը ցանկանում է ստանալ թաղման նպաստը,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) կենսաթոշակառուի մահվան վկայականը.

4) եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված գրառման համաձայն, կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշմամբ սահմանված` գերեզմանատան տնօրինության տված տեղեկանքն անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին:

(29-րդ կետը փոփ. 08.12.16 N 1250-Ն, լրաց. 12.03.20 N 272-Ն, լրաց., խմբ. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 15.12.22 N 1986-Ն)

30. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու, չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու, թաղման նպաստը նշանակելու և վճարելու, օրենքով սահմանված այլ դեպքերում ցանկացած տարածքային բաժին դիմելու դեպքում՝ դիմումը և կից ներկայացված փաստաթղթերն ընդունելու (հաշվառելու, կենսաթոշակի գործ կազմելու, կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու), ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա որոշումներ ընդունելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(30-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

31. (կետն ուժը կորցրել է 15.12.22 N 1986-Ն)

32. Կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակի վճարումը վերսկսելու համար դիմելու դեպքում անձը, բացի սույն կարգով սահմանված փաստաթղթերից, ներկայացնում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման 2-րդ կետի 10-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

(32-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

33. Սույն կարգով սահմանված` օտարերկրյա պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերը, բացառությամբ այլ երկրի քաղաքացիությունը հաստատող անձնագրի և 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերի, ընդունվում են ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ` հայերեն թարգմանությամբ:

34. Համաձայնագրի մասնակից պետության իրավասու մարմինների և կազմակերպությունների տված փաստաթղթերն ընդունվում են հայերեն թարգմանությամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաստաթղթերը ռուսերեն են:

35. Փաստաթղթերի հայերեն թարգմանությունը պետք է վավերացրած լինի Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարը կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկը:

36. Մինչև օրենքն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

37. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամին, դատավորին, դատախազին, հատուկ քննչական ծառայության ծառայողին, հարկային ծառայությունում քննիչին, մաքսային ծառայությունում քննիչին, դատախազի ընտանիքի անդամներին մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները համարվում են օրենքով նշանակված կենսաթոշակներ և հաշվարկվում են օրենքով սահմանված կարգով՝ անկախ օրենքով կենսաթոշակի իրավունք ունենալու հանգամանքից: Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:

(37-րդ կետը փոփ. 16.07.15 N 786-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

37.1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձին նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 11-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է առնվազն 20 օրացուցային տարի, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով.

2) 13-րդ կետով նշանակված կենսաթոշակ, եթե նշանակման օրվա դրությամբ անձի մասնագիտական ստաժը կազմել է 20 օրացուցային տարվանից պակաս, իսկ կենսաթոշակը հաշվարկվում (վերահաշվարկվում) է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

(37.1-ին կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

37.2. Եթե սույն կարգի 37.1-ին կետի համաձայն՝ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված (վերահաշվարկված) կենսաթոշակի չափը ցածր է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված չափով։

(37.2-րդ կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

37.3. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով մինչև 2022 թվականի մայիսի 1-ը նշանակված կենսաթոշակները հաշվարկվում են օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն կարգի 37.1-ին և 37.2-րդ կետերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված՝ մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները։

(37.3-րդ կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

38. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս (կենսաթոշակ վճարելը վերսկսելիս), այդ թվում՝ եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը (կենսաթոշակ վճարելը) դադարեցվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը, կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում:

(38-րդ կետը փոփ. 15.12.22 N 1986-Ն)

39. Դատախազի, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն, հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, հատուկ քննչական ծառայության վարչության պետի և նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոն) զբաղեցրած անձը, ով պաշտոնից ազատվել է մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը և ազատվելու օրվա դրությամբ ունեցել է առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ, կենսաթոշակ նշանակելու համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ը դիմելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է 2022 թվականի ապրիլի 22-ից, նշված ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից։

(39-րդ կետը խմբ. 19.11.14 N 1319-Ն, 15.12.22 N 1986-Ն)

40. Սույն կարգի 39-րդ կետում նշված դեպքում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակը հաշվարկվում է օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափն ու հավելավճարի չափը։

(40-րդ կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

41. Հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձին մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը նշանակված կամ սույն կարգի 39-րդ կետի համաձայն նշանակված կենսաթոշակը համարվում է օրենքով նշանակված կենսաթոշակ։

(41-րդ կետը լրաց. 15.12.22 N 1986-Ն)

(հավելվածը լրաց. 09.10.14 N 1098-Ն, խմբ. 19.11.14 N 1319-Ն, փոփ., խմբ. 16.07.15 N 786-Ն, լրաց. 26.05.16 N 542-Ն, փոփ. 08.12.16 N 1250-Ն, 02.11.17 N 1382-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.03.20 N 272-Ն, 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.12.22 N 1986-Ն, խմբ., փոփ. 08.06.23 N 930-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

ԴԱՏԱԽԱԶԻ, ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ, ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԻՆՔՆԱՎԱՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ, ՄԻՆՉԵՎ 1974 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԾՆՎԱԾ, 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՌՆՎԱԶՆ 20 ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԸ (ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ) ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը խմբ. 15.12.22 N 1986-Ն)

1. Սույն կարգով կարգավորվում են դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 14-րդ մասում նշված պայմաններին բավարարող անձանց մասնագիտական աշխատանքային ստաժը (մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները) և կենսաթոշակը հաշվարկելու կարգին առնչվող հարաբերությունները։

2. Դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձը, ով 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և չունի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք, հաշվառվելու համար մինչև 2022 թվականի դեկտեմբերի 29-ն անձամբ դիմում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) ցանկացած տարածքային բաժին (այսուհետ՝ տարածքային բաժին):

3. Հաշվառվելու համար անձը ներկայացնում է՝

1) դիմում, որում նշվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 10 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված անձը հաստատող փաստաթղթի (այսուհետ՝ անձը հաստատող փաստաթուղթ) սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված բնակության վայրի (այսուհետ՝ բնակության վայր) հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

բ. սույն կարգի 1-ին կետում նշված՝ զբաղեցրած վերջին պետական պաշտոնը, որն անձը զբաղեցրել է դիմելու օրվա դրությամբ,

գ. դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի էջերի թիվը.

2) անձը հաստատող փաստաթուղթը.

3) մասնագիտական աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր, մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված պաշտոնն առաջին անգամ զբաղեցնելը աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթեր։

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքային ստաժը և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերն են՝ աշխատանքային գրքույկը, աշխատանքի ընդունման և ազատման հրամանի քաղվածքը, զինվորական գրքույկը կամ արխիվային փաստաթղթերը։

5. Հաշվառման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային բաժնի մասնագետը`

1) տեսաներածում (սկանավորում) է փաստաթղթերի բնօրինակները և էլեկտրոնային լուսապատճենները մուտքագրում է շտեմարան.

2) հաշվառում է անձի դիմումը և տալիս ստորագրված ստացական (ծանուցում)։

6. Անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը որոշում է`

1) հաշվառել դիմումատուին.

2) մերժել դիմումատուին հաշվառելը։

7. Հաշվառելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե անձը`

1) ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո.

2) 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չունի առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում.

4) ունի օրենքով կենսաթոշակ ստանալու իրավունք:

8. Անձին հաշվառելու կամ հաշվառելը մերժելու մասին ընդունած որոշման, իսկ մերժման դեպքում նաև՝ մերժման հիմքերի մասին, ծառայությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեով գրավոր տեղեկացնում է դիմողին։

9. Սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտական աշխատանքային ստաժում (մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածներում) օրացուցային հաշվարկով հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում դատախազի (մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազի տեղակալի, դատախազի օգնականի և դատախազության գիտաուսումնական հաստատությունների՝ դասային աստիճան շնորհված աշխատողների), քննչական կոմիտեում ծառայողի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության քննիչի, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչի, ազգային անվտանգության մարմիններում քննիչի, հարկային ծառայությունում քննիչի, մաքսային ծառայությունում քննիչի, մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ը՝ դատախազության քննիչի, քննչական վարչության, բաժնի կամ բաժանմունքի պետի, պետի տեղակալի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, Հայաստանի Հանրապետությունում դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, այդ թվում՝ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակահատվածը։

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված ժամանակահատվածները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված կարգով։

11. Օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ սույն կարգով հաշվառված անձին (այսուհետ՝ հաշվառված անձ) նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև սույն կարգի 9-րդ կետում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:

12. Հաշվառված անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է հաշվարկային աշխատավարձի 70 տոկոսի չափով. 20 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է հաշվարկային աշխատավարձի 2 տոկոսը, իսկ մինչև դատախազի պաշտոն զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր լրիվ տարվա համար` մեկ տոկոսը: Սույն կետով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել հաշվարկային աշխատավարձի չափը: Կենսաթոշակի չափը հաշվարկելիս մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն կարգի 9-րդ կետում և օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-12-րդ կետերում նշված պաշտոններ զբաղեցրած ժամանակահատվածները։

13. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է դատախազի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դատախազի, դատավորի, դատախազության քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելավճարի հանրագումարի) 90 տոկոսի չափով՝ հաշվի առնելով վերջին պաշտոնը, դասային աստիճանը և դատախազի, դատավորի, քննիչի պաշտոնում աշխատած տարիները՝ դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

14. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար՝

1) գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է 428070 դրամ.

2) գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60 տոկոսի չափով.

3) գլխավոր դատախազության վարչության պետի, Երևան քաղաքի դատախազի, զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 80.79 տոկոսի չափով.

4) մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազի և կայազորների զինվորական դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսի չափով.

5) գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, գլխավոր դատախազության բաժնի պետի, գլխավոր դատախազության ավագ դատախազի, Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 71.19 տոկոսի չափով.

6) գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի ավագ դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 66.39 տոկոսի չափով.

7) գլխավոր դատախազության դատախազի, գլխավոր դատախազության վարչության, ինչպես նաև բաժնի դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի պետի, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 61.59 տոկոսի չափով.

8) Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 56.79 տոկոսի չափով.

9) Երևան քաղաքի դատախազության դատախազի, մարզի, Երևան քաղաքի վարչական շրջանների և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազների, զինվորական կենտրոնական դատախազության դատախազի, զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 51.99 տոկոսի չափով.

10) մարզի, Երևան քաղաքի տարածքների, կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 47.18 տոկոսի չափով։

15. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով: Մյուս դասային աստիճանների համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ՝ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝

1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85 տոկոսը.

2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80 տոկոսը.

3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսը.

4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսը.

5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսը.

6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսը.

7) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսը.

8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսը.

9) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսը:

16. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ դատախազի պաշտոնային դրույքաչափին դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

17. Դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+0.04 xՍx ԴԱՀ)x0.9 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն դատախազի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ սույն կարգի 14-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը դատախազի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 15-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի չափն է.

4) Ս-ն դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:

18. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է՝

1) սույն կարգի 13-17-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել դատախազի պաշտոնից ազատվելուց հետո.

2) սույն կարգի 23-27-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելուց հետո.

3) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել քննչական կոմիտեի ծառայության ծառայողի պաշտոնից ազատվելուց հետո.

4) սույն կարգի 20-22-րդ կետերով սահմանված կարգով, եթե անձը հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն է զբաղեցրել հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելուց հետո։

19. Պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

20. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են`

1) հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2) պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72,

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25.

3) հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության գնդապետ` 28 տոկոս,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության փոխգնդապետ` 24 տոկոս,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության մայոր` 20 տոկոս,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, հարկային ծառայության կապիտան` 16 տոկոս,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13 տոկոս,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության լեյտենանտ` 10 տոկոս.

4) մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32 տոկոս,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29 տոկոս,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26 տոկոս,

դ. մաքսային ծառայության մայոր` 23 տոկոս,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16 տոկոս,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15 տոկոս,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13 տոկոս,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11 տոկոս:

21. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի (հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 20-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ) հանրագումարի չափով:

22. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ԲՊԴ-ն սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.

3) Գ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.

4) Հ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող՝ սույն կարգի 20-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:

23. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի, դասային աստիճանի համար տրվող հավելման և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած տարիների համար տրվող հավելման հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով՝ հաշվի առնելով հատուկ քննչական ծառայության ծառայողի վերջին պաշտոնը, դասային աստիճանը և պաշտոնից (որից ազատվելու հիմքով նշանակվում է կենսաթոշակ) ազատվելու օրվա դրությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված տարիները:

24. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի հետևյալ չափերը՝

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75.99 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90.52 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, վարչության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85.78 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 81.05 տոկոսը:

25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար, ելնելով հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից, դասային աստիճանների համար սահմանվում են հետևյալ չափերով հավելավճարներ՝

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափին դասային աստիճանի համար տրվող հավելում և հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի, քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար իրենց շնորհված դասային աստիճանների համար սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4 տոկոսի չափով հավելավճար ավելացնելու միջոցով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

27. Եթե սույն կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը գերազանցում է 120000 դրամը, ապա հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ)-29280-(ՊԴ+ԴԱՀ+0.04xՍxԴԱՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ՊԴ-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի՝ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա վերջին պաշտոնին համապատասխանող՝ հավելվածի 24-րդ կետով սահմանված պաշտոնային դրույքաչափն է.

3) ԴԱՀ-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի՝ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած դասային աստիճանին համապատասխանող՝ սույն կարգի 25-րդ կետով դասային աստիճանի համար սահմանված հավելավճարի առավելագույն չափն է.

4) Ս-ն հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածն է՝ տարիներով:

28. Հաշվառված անձին կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակի չափը հաշվարկվում է նաև օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով։ Եթե սույն կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափից, ապա կենսաթոշակը վճարվում է օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված չափով։

(հավելվածը փոփ., լրաց. 16.07.15 N 786-Ն, լրաց. 02.11.17 N 1382-Ն, փոփ., լրաց. 12.03.20 N 272-Ն, խմբ. 15.12.22 N 1986-Ն)

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 08.06.23 N 930-Ն)

 

1. Պետական պաշտոն զբաղեցրած անձը

____________________________________ 

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

2. Աշխատանքի վայրը __________________________________________________________

 

3. Պաշտոնը __________________________________________________________________

 

4. Դեպքը տեղի է ունեցել ________________________________________________________

(վայրը, օրը, ամսաթիվը, տարեթիվը)

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

____________________________________________________________________________

(պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ)

 

5. Զոհվել է ___________________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է իրավապահ մարմնի տված տեղեկանքի հիման վրա)

 

6. Հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում

___________________________________________________________________________

(օրը, ամսաթիվը, տարեթիվը)

 

(լրացվում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքի հիման վրա) 

     

Կազմակերպության աշխատակազմի ղեկավար

 

___ ___________ 20 թ.

______________

(ստորագրությունը)

____________________

(անունը, ազգանունը)

(հավելվածը փոփ. 08.06.23 N 930-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻ` ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՄԱՀԱՆԱԼՈՒ (ԶՈՀՎԵԼՈՒ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 08.06.23 N 930-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերով սահմանված կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք ստանալու կամ մահանալու (զոհվելու) մասին տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) լրացնելու և տրամադրելու կանոններին առնչվող հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 12.03.20 N 272-Ն, 08.06.23 N 930-Ն)

2. Տեղեկանքը տրամադրում է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ վնասվածք ստացած կամ մահացած (զոհված)՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատավայրի (որտեղ աշխատել է պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք ստանալու կամ մահանալու (զոհվելու) օրվա դրությամբ) աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար)՝ այն լրացնելու համար հիմք ընդունելով իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված փաստաթղթերը:

(2-րդ կետը փոփ. 08.06.23 N 930-Ն)

3. Տեղեկանքը տրամադրվում է այն ստանալու համար դիմելու դեպքում՝ իրավապահ մարմինների, անհրաժեշտության դեպքում՝ նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի տված փաստաթղթերն ստանալուց հետո մեկօրյա ժամկետում:

(3-րդ կետը փոփ. 08.06.23 N 930-Ն)

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքի հետ միասին վերադարձվում են նաև այն լրացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերը:

5. Տեղեկանքը տրամադրելու համար իրավապահ մարմիններից, անհրաժեշտության դեպքում՝ նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից փաստաթղթերը՝ հարցման միջոցով ստանում է աշխատակազմի ղեկավարը, եթե դիմողը չի ներկայացնում այդ փաստաթղթերը:

(5-րդ կետը փոփ. 08.06.23 N 930-Ն)

6. Տեղեկանքն ստանալու մասին դիմումը ենթակա է մերժման, եթե առկա չեն այն լրացնելու համար անհրաժեշտ` սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը, կամ եթե պետական պաշտոն զբաղեցրած անձը վնասվածք է ստացել կամ մահացել (զոհվել) է ոչ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ:

(6-րդ կետը փոփ. 08.06.23 N 930-Ն)

7. Տեղեկանքն ստանալու մասին դիմումի մերժման դեպքում աշխատակազմի ղեկավարը դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնում է դիմումատուին՝ մերժման հիմքերն ի հայտ գալու (իրեն հայտնի դառնալու, համապատասխան փաստաթղթերը տնօրինելու) օրվանից հետո մեկօրյա ժամկետում: Մերժմանը վերաբերող փաստաթղթին կցվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը:

(հավելվածը փոփ. 12.03.20 N 272-Ն, 08.06.23 N 930-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

    
 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման

      

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ՝ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ

       

Հ/Հ

Պետական պաշտոններ, որոնք զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված ստաժում

Պետական պաշտոններն ըստ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի

Պետական պաշտոններն ըստ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի

 

1

2

3

1.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի նախագահ

Վարչապետ

Վարչապետ

2.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր

Ազգային ժողովի նախագահ

Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի պատգամավոր

3 .

Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ,
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի
նախագահի տեղակալ

Փոխվարչապետ (առաջին փոխվարչապետ)

Փոխվարչապետ

4 .

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի
քարտուղար

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

5.

Հայաստանի Հանրապետության պետական նախարար,
Հայաստանի Հանրապետության նախարար, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (պրեզիդենտ), Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարար, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության պետ, Հայաստանի Հանրապետության Կառավարությանը առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ-նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ

Նախարար

Նախարար

6.

Հայաստանի Հանրապետության նախարարի առաջին տեղակալ,
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության ընդերքի պետական վարչության պետի առաջին տեղակալ Հայաստանի Հանրապետության նախարարի
տեղակալ

Նախարարի տեղակալ

Նախարարի առաջին տեղակալ

նախարարի տեղակալ

7.

 

Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Բարձրագույն դատական
խորհրդի նախագահ

 

Բարձրագույն դատական
խորհրդի անդամ

8.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական
հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ

9.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ տեղակալ

 

Ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ

10 .

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Հաշվեքննիչ պալատի անդամ

Հաշվեքննիչ պալատի նախագահ

Հաշվեքննիչ պալատի անդամ

11.

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

12.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

 

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

13 .

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար

Վարչապետի աշխատակազմի ղեկավար և նրա տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

14 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

15.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

16.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

Հարկային տեսչության պետ

 

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետ

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Հարկային տեսչության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի

առաջին տեղակալ

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հարկային տեսչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի

տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

17 .

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ

Վիճակագրական կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ

 

Վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

18 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

19 .

 

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալ

20 .

 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

21 .

 

Կրթության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին
տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

22.

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

23 .

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջին
տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

24.

 

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար և նրա տեղակալ

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավար

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի առաջին տեղակալ

 

Կառավարությանը ենթակա
մարմնի ղեկավարի տեղակալ

25.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության
պետ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և նրա տեղակալ

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ազգային անվտանգության

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

ծառայության տնօրենի առաջին տեղակալ

   

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության վարչության
պետի տեղակալ

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

26.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
ոստիկանության պետ

Ոստիկանության ղեկավար և նրա տեղակալ

Ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին
տեղակալ

Ոստիկանության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ

Ոստիկանության պետի տեղակալ

27 .

Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար և նրա տեղակալ

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար

 

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ

28 .

Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ

Պետական պահպանության ծառայության պետ և նրա տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության
պետի առաջին տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության
ծառայության պետի տեղակալ

Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ

29.

Հայաստանի Հանրապետության մարզպետ, 1996թվականի փետրվարի
23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի քաղաքապետ

Մարզպետ և նրա տեղակալ

Մարզպետ

Հայաստանի Հանրապետության մարզպետի տեղակալ, 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, 1996 թվականի փետրվարի 23-ից մինչև 2009 թվականի մայիսի 31-ը` Երևանի
քաղաքապետի տեղակալ

Մարզպետի տեղակալ

30.

 

Դատական դեպարտամենտի ղեկավար

Դատական դեպարտամենտի ղեկավար

31 .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար

32.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ

Գլխավոր ռազմական տեսուչ և նրա տեղակալ

Գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

Գլխավոր տեսուչի առաջին տեղակալ

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

33.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր
կատարող

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար

Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող

34 .

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ

Քրեակատարողական ծառայության ղեկավար

Քրեակատարողական ծառայության պետ

35.

 

Պրոբացիայի ծառայության
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

36.

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար
ծառայության տնօրեն

Փրկարար ծառայության ղեկավար

Փրկարար ծառայության տնօրեն

37 .

 

Միասնական սոցիալական ծառայության ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

38.

Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ղեկավար

Պետական արարողակարգի ծառայության ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

39 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ

Միգրացիոն ծառայության ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

40.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Ջրային կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

41 .

 

Գիտության կոմիտեի
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

42.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

43.

 

Զբոսաշրջության կոմիտեի
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

44.

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ
գլխավոր շտաբի պետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

45.

 

Ռազմարդյունաբերության
կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

46.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավար

47 .

 

Բարձրագույն որակավորման
կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

48.

 

Անտառային կոմիտեի
ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

49 .

 

Լեզվի կոմիտեի ղեկավար

Նախարարությանը ենթակա
մարմնի ղեկավար

50.

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան

Մարդու իրավունքների պաշտպան

51 .

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
նախագահ

Սահմանադրական դատարանի դատավոր

Սահմանադրական դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
անդամ

Սահմանադրական դատարանի դատավոր

52.

Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ

Վիճակագրական պետական խորհրդի անդամ

Վիճակագրության պետական խորհրդի անդամ

53.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ

Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավոր

Վճռաբեկ դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի պալատի նախագահ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի նախագահ

Վերաքննիչ դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր

Վճռաբեկ դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ

Վարչական դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի
նախագահ

Առաջին ատյանի դատարանի նախագահ

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավոր

Վերաքննիչ դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր

Վարչական դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավոր, ժողովրդական դատավոր

Առաջին ատյանի դատարանի դատավոր

54.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ

Գլխավոր դատախազ և նրա տեղակալ

Գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ

Գլխավոր դատախազի տեղակալ

55.

 

Երևան քաղաքի դատախազ

Երևան քաղաքի դատախազ

56.

Հայաստանի Հանրապետության մարզի դատախազ

Մարզի դատախազ

Մարզի դատախազ

57.

 

Կայազորի զինվորական
դատախազ

Կայազորի զինվորական
դատախազ

58.

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ

Հատուկ քննչական ծառայության պետ և նրա տեղակալ

Հատուկ քննչական ծառայության պետ

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ

59 .

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ

Քննչական կոմիտեի նախագահ և նրա տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

60 .

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

61 .

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության ղեկավար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ- վերստուգիչ ծառայության պետ

62.

 

Հատուկ հանձնարարություններով
դեսպան

Հատուկ հանձնարարություններով դեսպան

63.

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական
ՀՀ Նախագահի խորհրդական

Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի և մամուլի քարտուղարի պաշտոններ

Հանրապետության նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար

Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար

Հայաստանի Հանրապետության
Նախագահի օգնական

Հանրապետության նախագահի օգնական

64.

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական

Վարչապետի գլխավոր խորհրդական, խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար

Վարչապետի գլխավոր խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Վարչապետի խորհրդական

Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնական Հայաստանի Հանրապետության
վարչապետի օգնական

Վարչապետի օգնական

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար

 

Վարչապետի մամուլի քարտուղար

65.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Ազգային ժողովի նախագահի խորհրդական, օգնական և մամուլի քարտուղար

Ազգային ժողովի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական

Ազգային ժողովի նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի
քարտուղար

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

 

Սույն ցանկի 19-24, 35, 37, 41, 43, 45, 47-49 կետերում նշված պաշտոնները զբաղեցնելու ժամանակահատվածները մասնագիտական ստաժում հաշվառվում են 2018 թվականի ապրիլի 9-ից։

(հավելվածը լրաց. 03.12.20 N 1926-Ն, փոփ. 25.03.21 N 396-Ն, լրաց. 15.12.22 N 1986-Ն, փոփ., լրաց., խմբ. 08.06.23 N 930-Ն, խմբ. 14.03.24 N 372-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան