ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2312-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Երևան քաղաքի Արզումանյան փողոցի 10 և 17 շենքերի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու, ներդրումային ծրագրին հավանություն տալու և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 530-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում «2024 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «2024 թվականի փետրվարի 29» բառերով.
2) որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «տասնամսյա» բառով.
3) որոշման N 4 հավելվածի 6-րդ կետում «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնամսյա ժամկետում» բառերով.
4) որոշման N 4 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետում «սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդրումային ծրագիրն իրականացնելու վերաբերյալ պայմանագիրը կնքելուց հետո մեկ ամսվա ընթացքում» բառերով.
5) որոշման N 4 հավելվածի 6-րդ կետը 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1) Սույն կետի 5-րդ ենթակետում նշված բնակարանները «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից կարող են տրամադրվել նաև առանց վերանորոգման, եթե առկա է վթարային շենքի բնակարանի նախկին սեփականատիրոջ դիմումը` նոր կառուցվող շենքում բնակարանն իրեն առանց վերանորոգման տրամադրելու մասին.».
6) որոշման N 4 հավելվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում «130.000-ական» բառերը փոխարինել «160.000-ական» բառերով, «160.000-ական» բառերը՝ «180.000-ական» բառերով, իսկ «200.000-ական» բառերը՝ «220.000-ական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 դեկտեմբերի 2023 թվական: