Գլխավոր տեղեկություն
Համար
N 534
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.12.1996-06.03.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 1996 թվականի N 534

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դատական փորձաքննությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գործող մեթոդիկաների մշակման, համակարգման, մեթոդաբանական միասնականության ապահովման նպատակով`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիան վերակառուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի պահպանման ծախսերը կատարել հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի կանոնադրությունը:

(3-րդ կետը փոփ. 03.12.96 N 640)

4. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնին հատկացնել համապատասխան տարածք:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2002, N 787-Ն 01.02.2003, N 534
06.03.1997, N 58 06.03.1997, N 534
03.12.1996, N 640 03.12.1996, N 534
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան