Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021
Ընդունող մարմին
Սիսավան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.06.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՍԻՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ՀՈՒՆԻՍԻ 2021 թվականի N 18-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի «2021 ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով, ելնելով արտահայտված կարծիքներից, ավագանին`

 

Որոշեց

 

1. «Կառավարման ապարատ» ծախսային ծրագրի «գրասենյակային նյութեր և հագուստ» տնտեսագիտական դասակարգման 4261 հոդվածից պակասեցնել 100.0 հազ. դրամ, այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին:

2. «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» 4239 հոդվածից պակասեցնել 639.0 հազ. դրամ և այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածին։

3. «Մասնագիտական ծառայություններ» 4241 հոդվածից պակասեցնել 450.0 հազ. դրամ և այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «Շենքերի և շինությունների շինարարություն» 5112 հոդվածին։

4. «Հանգիստ, մշակույթ և կրոն» ծախսային ծրագրի «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածից պակասեցնել 341.0 հազ. դրամ և այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածին։

5. «Հասարակական կազմակերպություններ» տնտեսագիտական դասակարգման ծախսային ծրագրի «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» 4819 հոդվածից պակասեցնել 100.0 հազ. դրամ և այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին:

6. «Փողոցների լուսավորում» տնտեսագիտական դասակարգման ծախսային ծրագրի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածից պակասեցնել 950.0 հազ. դրամ և այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին:

7. «Սոցիալապես անապահով անձանց» տնտեսագիտական դասակարգման ծախսային ծրագրի «այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից պակասեցնել 1000.0 հազ. դրամ և այն ուղղել «Մշակույթի տներ և ակումբներ» ծախսային ծրագրի «այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածին:

 

Կողմ -7

 

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԼԵՎՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՄՈՒՐԱԴ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍՊԱՐՏԱԿ ԹԱՐԹԻԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: