ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-505-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «տեղակալի» բառից հետո լրացնել «, փոխվարչապետի» բառով, իսկ նույն հոդվածում «310.000 դրամ» բառերը փոխարինել «325.000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի,» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածները:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում «առաջին ատյանի» բառերը փոխարինել «ընդհանուր իրավասության» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածից հանել «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի, Երևան քաղաքի դատախազի,» բառերը:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի» բառերով, իսկ նույն հոդվածից «, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի ու Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջին տեղակալի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի առաջին տեղակալի» բառերով:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի տեղակալի» բառերով:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 251-րդ հոդվածով.
«Հոդված 251. Պետական մարմնի վերակազմակերպման արդյունքում դրա ղեկավար աշխատողների կողմից սույն օրենքով նախատեսված պաշտոն զբաղեցնելու դեպքում պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկինից:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. մայիսի 26 Երևան ՀՕ-53-Ն |