ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 7-րդ մասերում «Երևանի գլխավոր ճարտարապետի» բառերը փոխարինել «Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների», իսկ «Երևանի գլխավոր ճարտարապետի օգնականի» բառերը՝ «Երևանի, Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասում «վարչական ներկայացուցչի» բառերը փոխարինել «վարչական ղեկավարի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-240-Ն |