ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հունվարի 16-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-32-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝
1) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են վերակազմավորվել հասարակական կազմակերպության։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ նախադասություններով. «Պետական գրանցման նպատակով փոխանցման ակտը, ինչպես նաև վերակազմավորվող իրավաբանական անձանց միության մասնակիցների որոշումները կարող են չներկայացվել: Սահմանված ժամկետում չվերակազմավորված իրավաբանական անձանց միությունները ենթակա են լուծարման:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունվարի 31 Երևան ՀՕ-84-Ն
ՆախագահՍ. Սարգսյան