ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 77-րդ հոդվածի վերնագրից հանել «և կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «եկամտահարկ» բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել «եկամտային հարկ» բառերի համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասը, 14-րդ գլուխը և 112-րդ հոդվածը:
Հոդված 4. Օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենսաթոշակի հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 78-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Պարտադիր պետական ապահովագրության և այլ գումարների հաշվարկումն ու վճարումը կատարում է Հայաստանի փրկարար ծառայության սոցիալական ապահովության ստորաբաժանումը` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 30 |