Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.08.22-2022.09.04 Պաշտոնական հրապարակման օրը 22.08.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1304-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհատվածների վրա առկա՝ սույն որոշման 2-րդ կետում նշված ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝

1) հանդես գալ որպես պատվիրատու և նախագծային փաստաթղթերում փոփոխությունների և դրանց փորձաքննության իրականացման նպատակով կնքել համաձայնագիր «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մայիսի 8-ին կնքված «Գ․ Արարատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծման խորհրդատվական ծառայությունների մատուցման» N ՋՆԾ-ԽԲՄ-ԾՁԲ-2020/10 պայմանագրի շրջանակում, Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերում փոփոխություններն ընդունելու համար.

2) փոփոխություն կատարել «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մայիսի 6-ին կնքված N ՋԿ–ՀՄԱԱՇՁԲ-21/6-Ա պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ և 56-րդ կետերի 4-րդ ենթակետերի պահանջները: «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքներն իրականացնելու է 2021 թվականի մայիսի 6-ին կնքված N ՋԿ–ՀՄԱԱՇՁԲ-21/6-Ա պայմանագրի արժեքի սահմաններում.

3) փոփոխություն կատարել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մայիսի 5-ին կնքված N ՋԿ-ՀՄԱԾՁԲ-21/2-Տ և հեղինակային հսկողության իրականացման համար «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մայիսի 6-ին կնքված N ՋԿ-ՄԱԾՁԲ-21/3-Հ-1 պայմանագրերում՝ սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ և 56-րդ կետերի 4-րդ ենթակետերի պահանջները։

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական դրական եզրակացության առկայության դեպքում.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում։

4. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳրիգորՅԱՆ

 

Երևան

 

19.08.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1304-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1304-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1304-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1304-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1304-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 18-ի N 1304-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2022 թվական: