Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2020 թվականի

թիվ 19

քաղ. Մինսկ

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 67-րդ հոդվածի 1-ին կետին, «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 23 որոշմամբ հաստատված՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագրի 26-րդ կետի իրագործման նպատակներով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 110 որոշմամբ հաստատված՝ ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) ցանկում, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան, կատարել հետևյալ փոփոխությունները՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ 54-րդ կետով՝

«54. Գույքի գնահատման ծառայություններ (ՀԱԴ-ից՝ 72240 և 85990)13 հետևյալի առնչությամբ՝

1) բնակելի շինությունների ու հողամասերի, ոչ բնակելի շինությունների ու հողամասերի, ինչպես նաև բնակարանաշինության համար նախատեսված կամ չնախատեսված, վարձատրության դիմաց կամ պայմանագրային հիմունքով տրամադրվող ամայի հողերի գնահատման ծառայություններ.

2) գնահատման ծառայություններ՝ բացի անշարժ գույքի գնահատման ծառայություններից:».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ ծանոթագրությամբ՝

«13 Գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համար՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մեջ «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 21-րդ և 24-րդ կետերով սահմանված՝ ազգային ռեժիմի տրամադրումը նախատեսող՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո՝ նշված արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության մեջ՝ ըստ սույն ծանոթագրության երկրորդ պարբերությամբ նախատեսված փոփոխությունների արդյունքների՝ գնահատման գործունեության կարգավորման բովանդակային համարժեքությունը սահմանված կարգով հաստատելուց հետո.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկը հաստատվելուց հետո՝ համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատում անցկացնելու իրավունք տրամադրող թույլատրագրերի նշմամբ:

Հայաստանի Հանրապետության (շարժական գույքի գնահատման ծառայությունների մասով) և Ղրղզստանի Հանրապետության համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից՝ այն նորմատիվ իրավական ակտերն ընդունելու պայմանով, որոնցով սահմանվում է գույքի գնահատման ծառայությունների մատակարարների նկատմամբ որակավորման պահանջներ մտցնելու պարտականությունը:»:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկների հիման վրա նախապատրաստել և մինչև 2022 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 21-րդ և 24-րդ կետերով սահմանված՝ ազգային ռեժիմի տրամադրումը նախատեսող՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեության շրջանակներում գնահատման գործունեության իրականացման պայմանների ընդհանուր մոտեցումների նախագիծը՝ նշված արձանագրության 38-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան.

նախապատրաստել և մինչև 2023 թվականի հունվարի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ հաստատելու համար ներկայացնել գույքի գնահատման օբյեկտների համեմատական ցանկի նախագիծը՝ համապատասխան օբյեկտների նկատմամբ գույքի գնահատում անցկացնելու իրավունք տրամադրող թույլատրագրերի նշմամբ:

3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝

ապահովել անվճար, անժամկետ, չծանրաբեռնող և ծանուցողական հիմունքներով գույքի գնահատման ծառայությունների մատակարարների ռեեստրի վարումը և գույքի գնահատման ծառայությունների մատակարարների նկատմամբ որակավորման պահանջների կիրառումը՝ ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն սկսելու ամսաթվից.

սույն որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված ընդհանուր մոտեցումների հիման վրա կատարել աշխատանքներ՝ առանց արգելքների, առգրավումների, սահմանափակումների, լրացուցիչ պահանջների և պայմանների՝ գույքի գնահատման ծառայությունների ոլորտի մասով ծառայությունների միասնական շուկայի գործունեությունը 2025 թվականի հունվարի 1-ից ապահովելու առնչությամբ:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: