Գլխավոր տեղեկություն
Համար
N 1320-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2020 թվականի N 1320-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 7-րդ կետը, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում չնշված պետությունների քաղաքացիները կամ ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ օրենսդրության համաձայն ազատված չեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից, Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում՝ առանց հրավերի, ինչպես նաև դիմել էլեկտրոնային մուտքի վիզա ստանալու համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշմամբ հաստատված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.3-րդ կետով՝

«1.3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտանիքի անդամ հանդիսացող անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 12

Երևան

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան