ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2018 թվականի N 859-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության 28 տեղ.
2) կլինիկական օրդինատուրայի ընդունելության 95 տեղ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համար նախատեսված 49 նպատակային տեղ՝ ըստ մասնագիտությունների՝ համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված 18 տեղ ըստ մասնագիտությունների՝ համաձայն N 2 հավելվածի, Արցախի Հանրապետության համար նախատեսված 17 տեղ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված 11 տեղ:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի առկա ուսուցմամբ թափուր մնացած տեղերը վերաբաշխում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ իրենց տրամադրված տեղերի շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 7 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 859-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մասնագիտությունը |
Քանակը |
Լաբորատոր ախտորոշում |
2 |
Ընդհանուր վիրաբուժություն |
2 |
Անեսթեզոլոգիա և ռեանիմատոլոգիա |
7 |
Ակնաբանություն |
2 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) |
1 |
Նյարդաբանություն |
2 |
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա |
1 |
Ընտանեկան բժշկություն |
5 |
Պալարախտաբանություն (ֆտիզիատրիա) |
1 |
Դատաբժշկական փորձաքննություն |
1 |
Հոգեբուժություն |
2 |
Ընդհանուր մանկաբուժություն |
3 |
Նեոնատոլոգիա |
1 |
Ներքին բժշկություն |
3 |
Ինֆեկցիոն հիվանդություններ |
1 |
Ճառագայթային ախտորոշում |
1 |
Սրտաբանություն (կարդիոլոգիա) |
3 |
Ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա) |
1 |
Շտապ բուժօգնություն |
3 |
Մանկական անեսթեզոլոգիա և ռեանիմատոլոգիա |
2 |
Արյունաբանություն (հեմատոլոգիա) |
1 |
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա |
1 |
Մեղրիին հատկացվող տեղեր |
2 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
49 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 859-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Մասնագիտությունը |
Oրդինատուրա |
Պաթանատոմիա և կլինիկական մորֆոլոգիա |
1 |
Անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա |
3 |
Մանկական անեսթեզոլոգիա և ռեանիմատոլոգիա |
1 |
Նեոնատոլոգիա |
1 |
Երիկամաբանություն (նեֆրոլոգիա) |
1 |
Մանկաբարձություն և գինեկոլոգիա |
1 |
Ռևմատոլոգիա |
1 |
Հոգեբուժություն |
1 |
Թոքաբանություն (պուլմոնոլոգիա) |
1 |
Մանկական ինֆեկցիոն հիվանդություններ |
1 |
Ուռուցքաբանություն |
1 |
Մանկաբուժություն |
3 |
Արյունաբանություն (հեմատոլոգիա) |
1 |
Աղեստամոքսաբանություն (գաստրոէնտերոլոգիա) |
1 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
18 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.02.2019, N 97-Ն | 28.02.2019, N 859-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|