ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2018 թվականի N 765-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 31-ի «Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման կարգի հաստատման մասին» N 351 որոշման հավելվածի 14-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ պետական գույքի մասնավորեցման նպատակով բացվող հաշվի վարման, վճարումների իրականացման, վճարված գումարների վերադարձման և հաշվառման կարգը հաստատելու մասին» N 276 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 4-րդ կետի «գ» ենթակետից հանել «և կնքվում ընկերության (ձեռնարկության) կնիքով» բառերը.
2) 11-րդ կետի «բ» ենթակետից հանել «կնքված ընկերության (ձեռնարկության) կնիքով և» բառերը.
3) NN 3 և 9 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 277 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետից հանել «(եթե հայտատուն ունի կնիք, ապա նաև կնքում է)» բառերը.
2) NN 1, 3 և 12 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 8-ի «Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 278 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 10-րդ կետից հանել «կնքվում ձեռնարկության կնիքով,» բառերը.
2) իրավաբանական անձանց համար հայտի ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում որսորդության համար նախատեսված նշանառության հարմարանքների օգտագործման ու վաճառքի կարգը հաստատելու մասին» N 200 որոշման հավելվածի 7-րդ կետից հանել «, որը հաստատվում է կնիքով» բառերը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 27-ի «Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը հաստատելու մասին» N 420 որոշման հավելվածի 19-րդ կետից հանել «և կնքվում ընկերության կնիքով, եթե ընկերությունը կնիք ունի» բառերը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) կազմակերպում է մրցույթի մասնակցության փաստաթղթերի փաթեթների (կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով) ընդունումը` համապատասխան գրառում կատարում գրանցամատյանում (N 3 ձև) և կազմակերպությանը տրամադրում տեղեկանք փաթեթի հանձնման մասին (N 4 ձև).».
3) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«25. Կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը մրցույթի մասին հայտարարության ցանկով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում են սոսնձված և իրենց կողմից ստորագրված ծրարով (այսուհետ` փաթեթ):».
4) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Փաթեթի բոլոր փաստաթղթերը կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից պետք է հաստատված լինեն «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ, ինչով հավաստվում է դրանց իսկությունը:».
5) N 1 ձևի 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է հաստատված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ:».
6) N 2 ձևի 2-րդ կետի «Հայտատու» պարբերությունից հանել «Կ.Տ.» բառերը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական կետերի պահպանության կարգը հաստատելու մասին» N 1134 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 12-րդ կետից հանել «և կնիքով, եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերը.
2) NN 2 և 3 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանելու մասին» N 274-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «կամ կազմակերպության» բառերը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման N 3 հավելվածի ձևի «(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)» տողից հանել «Կ.Տ.», ինչպես նաև «և կնիքը, եթե բժիշկը կնիք ունի» բառերը:
11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման N 1 հավելվածի 39-րդ կետից հանել «և կազմակերպության կնիքով» բառերը:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու մասին» N 2335-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից հանել «և վավերացվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) կնիքով» և «կնիք չունենալու» բառերը:
13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» N 132-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 7-րդ կետից հանել «և բժշկական հաստատության կնիքով, եթե բժշկական հաստատությունը կնիք ունի» բառերը.
2) ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու կարգը սահմանելու մասին» N 131-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 11-րդ կետից հանել «ու բժշկական հաստատության կնիքով, եթե բժշկական հաստատությունը կնիք ունի» բառերը.
2) ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
15. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ կետից հանել «կնիքով (առկայության դեպքում) և» բառերը:
16. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից տրվող լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնելու, ինչպես նաև լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման կարգը հաստատելու մասին» N 1283-Ն որոշման N 1 հավելվածի 20-րդ, N 3 հավելվածի 9-րդ, N 4 հավելվածի 8-րդ կետերից հանել «, իսկ իրավաբանական անձի դեպքում` նաև կնքվելուց (կնիքի առկայության դեպքում)» բառերը:
17. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 2 հավելվածի 19-րդ կետից հանել «(կնիքի առկայության դեպքում` կնքում է)» բառերը.
2) N 5 հավելվածի՝
ա. 7.3-րդ կետից հանել «կնիքով և» բառերը,
բ. 12.3-րդ կետից հանել «, իսկ կնիքի առկայության դեպքում կնքվում է» բառերը,
գ. 13-րդ կետից հանել «, իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվում բժշկական հաստատության կնիքով» բառերը,
դ. 13.1-ին կետից հանել «և կնքում զինանշանի պատկերով կնիքով (դրա առկայության դեպքում)» բառերը:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները լիցենզավորող մարմին ներկայացվելու կարգը և ձևը հաստատելու մասին» N 1355-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետից հանել «և կնքված՝ կազմակերպչի կնիքով (նրա ցանկությամբ)» բառերը:
19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Գինեգործական արտադրանքի մնացորդների, աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանք արտադրելու նպատակով օգտագործված խաղողի և աշխարհագրական նշումով գինեգործական արտադրանքի քանակների հայտարարագրման կարգը սահմանելու մասին» N 1403-Ն որոշման հավելվածի 17-րդ կետից հանել «և վավերացվում տնտեսավարող սուբյեկտի կնիքով (կնիքի առկայության դեպքում)» բառերը:
20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգի մասին» N 1297-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետից հանել «և հաստատվում է կնիքով (առկայության դեպքում)» բառերը.
2) 24-րդ կետից հանել «և հաստատվի կնիքով (առկայության դեպքում)» բառերը:
21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը սահմանելու մասին» N 1457-Ն որոշման հավելվածի 8-րդ կետից հանել «և կնիքով հաստատված» բառերը:
22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. 11-րդ կետից հանել «ու կնիքով (եթե կնիք առկա է)» բառերը,
բ. 152-րդ կետից հանել «ու կնքված (եթե առկա է կնիք)» բառերը.
2) N 5 հավելվածի N 2-5 ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
23. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընտրության կարգը սահմանելու մասին» N 851-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 11-րդ կետից հանել «և կնիքով (կնիքի առկայության դեպքում)» բառերը.
2) 12-րդ կետից հանել «և (կամ) կնքված (կնիքի առկայության դեպքում)» բառերը:
24. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը հաստատելու մասին» N 1078-Ն որոշման հավելվածի 9-րդ կետից հանել «և կնիքով (առկայության դեպքում)» բառերը:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման և լիազորման կարգը սահմանելու մասին» N 326-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ ենթակետից հանել «և կնիքով (առկայության դեպքում)» բառերը.
2) 3-րդ ենթակետից հանել «և կնիքով (առկայության դեպքում)» բառերը.
3) N 1 ձևից հանել «Կ.Տ. (առկայության դեպքում)» բառերը:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 1 հավելվածի՝
ա. 9-րդ կետից հանել «և կնիքով (առկայության դեպքում)» բառերը,
բ. NN 1 և 2 ձևերից հանել «և կնիք (առկայության դեպքում)» բառերը,
գ. NN 4 և 5 ձևերի 18-րդ կետերից հանել «և կնիք» բառերը.
2) N 2 հավելվածի՝
ա. 8-րդ կետից հանել «և կնիքով (առկայության դեպքում)» բառերը,
բ. NN 1 և 2 ձևերից հանել «և կնիք (առկայության դեպքում)» բառերը,
գ. NN 4 և 5 ձևերի 18-րդ կետերից հանել «և կնիք» բառերը:
27. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու, աշխատանքային գրքույկները Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելու և աշխատողներին հանձնելու կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 876-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետից հանել «(կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքում)» բառերը.
2) 7-րդ կետից հանել «(կնիքի առկայության դեպքում՝ կնքված)» բառերը:
28. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Գյուղատնտեսական կոոպերատիվի անդամների ռեեստրի վարման կարգը և պահանջները սահմանելու մասին» N 1187-Ն որոշման հավելվածի 16-րդ կետից հանել «և (կամ) կնիքով» բառերը:
29. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 15-ի «Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման փոփոխված պլանների՝ ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանելու մասին» N 674-Ն որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «և, առկայության դեպքում, կնիքով» բառերը:
30. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու մասին» N 1178-Ն որոշման հավելվածի Ց Ա Ն Կ N 1-ի 1-ին կետից հանել «կնիքը (առկայության դեպքում),» բառերը:
31. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների հաշվառման նպատակով ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման և շահագործման, ստորերկրյա քաղցրահամ և թերմալ ջրերի արդյունահանված պաշարների ծավալների վերաբերյալ տվյալների արձանագրման կարգերը և ժամկետները սահմանելու մասին» N 1252-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետից հանել «և կնիքի առկայության դեպքում կնքվում է» բառերը:
32. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկային հսկողությանն առնչվող փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ վերցնելու կարգը սահմանելու մասին» N 1258-Ն որոշման հավելվածի 4-րդ կետից հանել «և կնքվում հարկ վճարողի կնիքով (առկայության դեպքում)» բառերը:
33. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման, դրամարկղային գրքի գրանցման և դրամարկղային գրքի վարման կարգը, ինչպես նաև առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետից հանել «կամ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կնիքով, եթե կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) կնիք ունի» բառերը.
2) N 1 ձևից հանել «Կ.Տ.» բառերը:
34. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հուլիսի 13 Երևան
վարչապետՆ. Փաշինյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|