ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2019 թվականի N 374-Ա
«ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՋԵՐՄԱՏԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Ուսումնաարտադրական ջերմատան վերակառուցում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում՝ նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2019 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. հունիսի 11-ի N 374-Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
«Ուսումնաարտադրական ջերմատան վերակառուցում»
1. |
Ծրագրի նպատակը |
Վերակառուցել ուսումնաարտադրական ջերմատուն |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայաստանի հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատուն |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամ (0009, քաղ. Երևան, Տերյան 74, ՀՎՀՀ՝ 02577018) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
քաղ. Երևան, Տերյան 74, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տարածք, բնագավառը՝ կրթական |
6. |
Ծրագրի բյուջեն |
67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ՀՎՀՀ` 01507028 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թվականի հունիսի 3-ից մինչև դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
շինարարական աշխատանքների իրականացում՝ 67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
շինարարական աշխատանքների իրականացում՝ 67,212 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով. նախատեսվում է պայմանագրի կնքում |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հիմնադրամների մշտադիտարկումը, մասնագիտական վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկություններ կներկայացվեն լիազորված մարմին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |