ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2019 թվականի N 1169-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերի՝
1. «Եվրասիական մայրցամաքի տրանզիտային ներուժը» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2019 թ. օգոստոսի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. օգոստոսի 22-ի N 1169-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
|
Ա. Սիմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ |
|
Ա. Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
|
Ա. Աբրոյան |
- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ |
|
Մ. Փաշայան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Ա. Պողոսյան |
- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ |
|
Լ. Մինասյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
|
Ս. Հովհաննիսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ |
|
Գ. Այվազյան |
- ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ |
|
Մ. Համբարձումյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ |
|
Դ. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ծ. Սողոմոնյան |