ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2018 թվականի N 476-Ա
ՍԱՄՎԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ/ՄԻԱՎ հարցերին նվիրված վեցերորդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի և Առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Նավասարդյանի՝ 2018 թվականի ապրիլի 17-19-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Սամվել Մարգարյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մայիսի 5 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|