ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2015 թվականի N 1301-Ն
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 4-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
3. Սահմանել, որ սույն որոշման գործողությունը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման, տարանցման հետ կապված հարաբերությունների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. նոյեմբերի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՏԱՐԱՆՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են արտաքին առևտրային նպատակով իրավաբանական անձանց կողմից և անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայողական և քաղաքացիական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների (այսուհետ՝ զենք)` երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից երրորդ երկրներ արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցման (այսուհետ` ներմուծում, արտահանում, տարանցում) դեպքում լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման գործընթացների հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են`
1) լիցենզիա՝ մեկանգամյա լիցենզիա, որը տրվում է իրավաբանական անձին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում զենքը, և որը զենքի արտահանման և (կամ) ներմուծման իրավունք է տալիս.
2) թույլտվություն` թույլատրող փաստաթուղթ, որը տրվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին և իրավունք է տալիս ներմուծել, արտահանել և (կամ) տարանցել զենքի այն տեսակները, որոնց արտահանման, ներմուծման և (կամ) տարանցման հանդեպ սահմանված է հսկողություն.
3) լիազոր մարմին` սույն որոշման շրջանակներում ծառայողական և քաղաքացիական զենքի արտահանման, ներմուծման և (կամ) տարանցման լիցենզիա կամ թույլտվություն տրամադրելու իրավասություն ունեցող մարմին.
4) լիցենզիայի կատարում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք զենքի փաստացի ներմուծում կամ արտահանում, որի բացթողումն իրականացվել է մաքսային մարմինների կողմից՝ տրված (ձևակերպված) լիցենզիայի հիման վրա, տվյալ լիցենզիայով նախատեսված պայմաններով։
II. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Արտաքին առևտրային նպատակով զենք արտահանելու և (կամ) ներմուծելու համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց տրվում է լիցենզիա, որի ձևը և ձևակերպման կանոնները հաստատվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
4. Լիցենզիան տրվում է մինչև մեկ տարի ժամկետով` դրա գործողության մեջ մտնելու օրվանից սկսած։
5. Լիցենզիայի ձևակերպման համար հայտատուները լիազոր մարմին են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, որը ներառում է զենքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը.
2) հայտի էլեկտրոնային օրինակը.
3) զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիայի պատճենը.
4) արտահանվող կամ ներմուծվող զենքի համարային հաշվառման ցուցակը, որում նշվում են զենքերի տեսակները, մոդելները, սերիաներն ու համարները, ինչպես նաև տեղեկություններ փամփուշտների տեսակների, տրամաչափերի և պատրաստման խմբաքանակի մասին:
6. Լիցենզիան տրամադրվում է կամ լիցենզիայի տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից փաստաթղթերը ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
7. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են, կամ հայտում առկա են ձևական սխալներ, ապա հայտատուին հնարավորություն է տրվում երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկելու սխալները կամ համալրելու փաստաթղթերի ցանկը:
8. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիայի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.
3) Հայաստանի Հանրապետությանը քաղաքական, ռազմական կամ տնտեսական վնասի սպառնալիքի դեպքում.
4) տվյալ տեսակի զենքի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է:
9. Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի սույն կարգի 8-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:
10. Լիազոր մարմինը ձևակերպում է լիցենզիայի բնօրինակը, որը տրամադրվում է հայտատուին: Նախքան զենքի մաքսային հայտարարագրումը` հայտատուն լիցենզիայի բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, լիցենզիան հսկողության տակ վերցնելով, հայտատուին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:
11. Տրամադրված լիցենզիաների մեջ փոփոխություններ չեն կարող կատարվել, այդ թվում՝ տեխնիկական բնույթի:
12. Լիազոր մարմինն իրավունք ունի լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում կայացնել.
1) եթե առկա է հայտատուի գրավոր դիմումը լիցենզիան կասեցնելու վերաբերյալ.
2) եթե զենքի արտադրության կամ առևտրի լիցենզիայի գործողությունը դադարեցված է կամ կասեցված.
3) դատարանի կողմից ընդունված` լիցենզիայի կասեցման մասին վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում:
13. Լիցենզիայի գործողությունը կասեցվում է դրա մասին լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու օրվանից, որը պետք է հղում պարունակի սույն կարգի 12-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին։
14. Կասեցված լիցենզիայի գործողությունը լիազոր մարմնի կողմից պետք է վերականգնվի դրա գործողության կասեցման հիմքերը վերանալու օրվա հաջորդ աշխատանքային օրը։ Լիցենզիայի գործողության կասեցումը հիմք չէ այն կասեցման ժամկետին համապատասխան ժամկետով երկարաձգելու համար:
15. Լիցենզիայի կորստյան դեպքում լիազոր մարմինը հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող լիցենզիայի կրկնօրինակը։ Լիցենզիայի կրկնօրինակը լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
16. Լիցենզիան հսկողությունից հանելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը կցում է էլեկտրոնային բազայում առկա տվյալ լիցենզիայի գործին, որը հասանելի է հայտատուի համար, իսկ հայտատուի դիմումի դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է նաև թղթային տարբերակով տեղեկանք:
17. Մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես լիազոր մարմնին երեք ամիսը մեկ անգամ։
III. ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
18. Զենքի ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում են թույլտվության հիման վրա հետևյալ դեպքերում՝
1) ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար երրորդ երկրից ձեռք բերած զենքի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման.
2) ֆիզիկական անձանց կամ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի կազմակերպությունների կողմից սպորտային միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման կամ արտահանման.
3) ֆիզիկական անձանց կողմից որսի մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման և (կամ) արտահանման.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանող ֆիզիկական անձանց կողմից զենքի ներմուծման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության մեկնող ֆիզիկական անձանց կողմից զենքի արտահանման.
5) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս ցուցադրությունների մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր արտահանման.
6) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության սահմաններում ցուցադրությունների մասնակցելու նպատակով զենքի ժամանակավոր ներմուծման.
7) մշակութային արժեք ունեցող և հնաոճ զենք չհամարվող զենքի արտահանման և (կամ) ներմուծման.
8) համապատասխանության փորձարկումների (սերտիֆիկացման կամ համապատասխանության հավաստման) նպատակով զենքի ներմուծման.
9) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից պատմամշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով հնաոճ զենքերի կրկնօրինակների և մոդելների ժամանակավոր ներմուծման և (կամ) արտահանման:
19. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից զենքի տարանցումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա` առանց լիցենզիայի ձևակերպման:
20. Թույլտվությունները տրամադրվում են դիմումը ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում:
21. Թույլտվությունները տրվում են լիազոր մարմին ներկայացված հետևյալ փաստաթղթերի հիման վրա՝
1) գրավոր դիմում, որը ներառում է տեղեկություն զենքերի տեսակների, մոդելների, սերիաների ու համարների մասին, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, հաշվառման հասցեն.
2) ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը.
3) զենքի ներմուծման և (կամ) արտահանման նպատակը հիմնավորող փաստաթղթերը (հրավեր, պայմանագիր և այլն):
22. Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը լրիվ չեն կամ թերի են, կամ հայտում առկա են ձևական սխալներ, ապա հայտատուին հնարավորություն է տրվում երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկելու սխալները կամ համալրելու փաստաթղթերի ցանկը:
23. Թույլտվության տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) տվյալ տեսակի զենքի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է:
24. Թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է մինչև տվյալ օրացուցային տարվա ավարտը, սակայն ոչ պակաս, քան վեց ամիս:
25. Նախքան ապրանքների մաքսային հայտարարագրումը արտաքին առևտրային գործունեության մասնակիցը թույլտվության բնօրինակը ներկայացնում է համապատասխան մաքսային մարմին, որը, թույլտվությունը հսկողության տակ վերցնելով, արտաքին առևտրային գործունեության մասնակցին է տալիս դրա պատճենը՝ այն հսկողության տակ վերցնելու մասին մաքսային մարմնի կողմից կատարված նշումով:
26. Տրված թույլտվությունները չեն կարող վերաձևակերպվել արտաքին առևտրային գործունեության այլ մասնակիցների անունով։ Չի թույլատրվում փոփոխություններ կատարել տրված թույլտվությունների մեջ։
27. Տրված թույլտվության կորստի դեպքում լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արտաքին առևտրային գործունեության մասնակցի գրավոր դիմումի հիման վրա, տրամադրում է բնօրինակի նման ձևակերպվող և «Կրկնօրինակ» նշագրում պարունակող թույլտվության կրկնօրինակը։
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՀԻՄՆԱԿԱՆ (ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ) ՄԱՍԵՐԻ ՈՒ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ
NN |
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
1 |
2 |
3 |
1. |
Գազային ատրճանակներ և ռևոլվերներ, այդ թվում` ռետինե գնդակներով փամփուշտներով կրակելու հնարավորությամբ |
9302 00 000 0-ից |
2. |
Ակոսափող սպորտային ատրճանակներ և ռևոլվերներ |
9302 00 000 0-ից |
3. |
Ակոսափող ծառայողական ատրճանակներ և ռևոլվերներ |
9302 00 000 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
4. |
Սպորտային ողորկափող հրազեն |
9303 20-ից |
5. |
Սպորտային ակոսափող հրազեն |
9303 30 000 0-ից |
6. |
Որսորդական մի փողանի ողորկ-երկարափող հրազեն |
9303 20 100 0-ից |
7. |
Որսորդական երկփողանի կամ համակցված հրազեն |
9303 20 950 0-ից |
8. |
Որսորդական երկփողանի ողորկափող հրազեն, այդ թվում` տարբեր տրամաչափի փողերով |
9303 20 950 0-ից |
9. |
Որսորդական ակոսափող հրազեն |
9303 30 000 0-ից |
10. |
Որսորդական օդաճնշիչ զենք` ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային |
9304 00 000 0-ից |
11. |
Սպորտային օդաճնշիչ երկարափող զենք` 3 ջոուլից ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
12. |
Սպորտային օդաճնշիչ ատրճանակներ և ռևոլվերներ` 3 ջոուլից ավելի փողային էներգիայով |
9304 00 000 0-ից |
13. |
Սպորտային ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր |
9305 10 000 0-ից |
14. |
Ծառայողական ատրճանակների և ռևոլվերների հիմնական (բաղկացուցիչ) մասեր |
9305 10 000 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
15. |
Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի փողեր |
9305 20 000 0-ից |
16. |
Որսորդական և սպորտային հրազենի ակոսավոր փողեր |
9305 20 000 0-ից |
17. |
Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի այլ հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասեր ու պարագաներ) |
9305 20 000 0-ից |
18. |
Որսորդական և սպորտային ակոսափող հրազենի հիմնական (բաղկացուցիչ) մասեր (փող, փակաղակ, թմբուկ, իրան, փողատուփ, փողի պահպանակ, հարվածաձգանային մեխանիզմ և դրա մասեր ու պարագաներ) |
9305 20 000 0-ից |
19. |
Սպորտային և որսորդական ողորկափող հրազենի փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ |
9306 21 000 0-ից |
20. |
Սպորտային, ծառայողական ատրճանակների և ռևոլվերների փամփուշտներ |
9306 30 100 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
21. |
Սպորտային և որսորդական ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից), ինքնապաշտպանական գազային զենքի փամփուշտներ, այդ թվում` փորձարկիչ |
9306 30 900 0-ից |
22. |
Որսորդական և սպորտային ողորկափող հրազենի պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված |
9306 29 000 0-ից |
23. |
Որսորդական և սպորտային ակոսափող հրազենի (բացի ատրճանակներից և ռևոլվերներից) պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված |
9306 30 900 0-ից |
24. |
Ինքնապաշտպանական գազային զենքի պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված |
9306 30 900 0-ից |
25. |
Սպորտային և ծառայողական ատրճանակների և ռևոլվերների պարկուճներ, այդ թվում` հրապատիճավորված |
9306 30 100 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
26. |
Հրապատիճներ ծառայողական և քաղաքացիական զենքի փամփուշտների համար |
9306 30 100 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի) |
27. |
Որսորդական սառը շեղբավոր զենք (որսորդական դանակներ և դաշույններ) |
9307 00 000 0 -ից |
28. |
Սպորտային սառը շեղբավոր զենք |
9307 00 000 0-ից |
29. |
Այլ սառը շեղբավոր զենք (սառը շեղբավոր զենք՝ նախատեսված կրելու կազակական համազգեստի հետ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային տարազների հետ` նախատեսված հավաքածուներ կազմելու համար) |
9307 00 000 0-ից |
30. |
Սպորտային աղեղներ և արբալետներ |
9506 99 900 0-ից |
31. |
Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հանրապետական գործադիր մարմնի պահանջներին և առողջապահության հանրապետական մարմնի սահմանած նորմերին համապատասխանող էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ |
9304 00 000 0-ից |
32. |
Կառուցվածքով միայն լուսային, ծխային կամ ձայնային ազդանշաններ արձակելու համար նախատեսված 6 մմ-ից ավելի տրամաչափի ազդանշանային զենք |
9303-ից |
Սույն ցանկի կիրառման նպատակով անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանումով: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|