Գլխավոր տեղեկություն
Համար
N 533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.06.03/31(1120) Հոդ.407
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2015 թվականի N 533-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 1142-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 35-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մեկանգամյա մուտքի անցագրերը տրվում են կազմակերպությունների հայտի հիման վրա, իսկ օդանավակայանների բեռնային համալիրի պահեստային տարածքներ մուտք գործելու համար մեկանգամյա անցագրերը տրվում են նաև բեռնային համալիրի պահեստներ բեռներ հանձնելու կամ բեռնային համալիրի պահեստներից բեռներ ստանալու իրավունք վերապահող փաստաթղթերի հիման վրա:

Հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի համար տրվող մեկանգամյա անցագիր կրող անձինք օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործելու պահից կարող են ուղեկցվել օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից՝ մինչև տվյալ գոտուց դուրս գալը:»,

բ. 43-րդ կետը «շտուրմաններին» բառից հետո լրացնել «, տեսուչներին» բառով, իսկ «զ» ենթակետում «ավիատեխնիկ» բառը փոխարինել «օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետ» բառերով,

գ. 47-րդ կետը «գլխավոր վարչության կողմից՝» բառերից հետո լրացնել «5-օրյա ժամկետում,» բառերով, և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հայտին կից ներկայացվում է հայերենով և անգլերենով լրացված հարցաթերթ (ձև N 9)՝ թռիչքային անցագիր ստացող յուրաքանչյուր անձի համար:»,

դ. 48-րդ կետի երկրորդ պարբերությունը հանել,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 48.1-ին կետով.

«48.1. Հայտը մերժվում է, եթե՝

ա. հայտում նշված անձի պաշտոնը չի դասվում սույն կարգի 43-րդ կետում նշված մասնագիտությունների թվին,

բ. գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից չեն հատկացվել սույն կարգի 48-րդ կետով սահմանված կարգով օտարերկրյա քաղաքացիների վկայականի ճանաչման փաստաթղթերը:»,

զ. 52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«52. Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը վարում է թռիչքային անցագրերի հատկացման մատյան, որը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Թռիչքային անցագրերի հատկացման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, մատյանը կարվում է և կնքվում գլխավոր վարչության կնիքով:»,

է. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52.1-ին կետով.

«52.1. Մատյանում լրացվում են՝

1) 1-ին սյունակում՝ թռիչքային անցագրի հերթական համարը.

2) 2-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստացողի ազգանունը և անունը.

3) 3-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստացողի պաշտոնը.

4) 4-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր գործողության ժամկետը.

5) 5-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստացողի ստորագրությունը.

6) 6-րդ սյունակում՝ թռիչքային անցագիր ստանալու օրը, ամիսը և տարեթիվը.

7) 7-րդ սյունակում՝ այլ նշումներ:».

2) որոշման N 3 հավելվածը լրացնել նոր՝ N 9 ձևով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մայիսի 25

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 21-ի N 533-Ն որոշման

 

 

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 21-ի N 1142-Ն որոշման

 

«Ձև N 9

 

 ՀԱՐՑԱԹԵՐԹ

 QUESTIONNAIRE

 

Լուսանկար
3x4 չափսի

1.

Կազմակերպության անվանումը
Organization

   

2.

Ծառայությունը
Type of service

   

3.

Ա.Ա.Հ.
/հայերեն/
Name, Last name,
/English/

   

4.

Պաշտոնը /հայերեն/
Position /English/

   

5.

Աշխատանքային
պայմանագիր
Work contract

Աշխատանքային պայմանագրի
համարը
Work Contract No

Աշխատանքային պայմանագրի կնքման ժամկետը/ավարտման ժամկետը
Date of signing/Expiry date

   

6.

Անձնագրի տվյալները /սերիա, համար, ում կողմից է տրված/
Passport Data
/serial number, issuing authority/

   

7.

Ծննդյան վայրը
/ամիս, ամսաթիվ, տարի/
Place and Date of birth
/day, month, year/

   

8.

Քաղաքացիությունը
Citizenship

   

9.

Հասցեն
Address

   

10.

Հեռախոս/բջջային
Telephon/Mobile

   

Տվյալների հավաստիության համար պատասխանատու եմ, փոփոխության դեպքում պարտավորվում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

 I am responsibele for thr authenticity of data above and I must inform the General Departmen of Civil Aviation at Govermment of Republic of Armenia in case of any changes.

 

 Լրացրեց
 Applicant:

  ___________________________
Ա.Ա.Հ. Name, Last name

  _______________ «_____»_____________ 20…թ.
                /ստորագրություն/ signature/

 

 Կազմակերպության ղեկավար
 Head of organization

  ___________________________
Ա.Ա.Հ. Name, Last name

  _______________ «_____»_____________ 20…թ. 
            /ստորագրություն/ signature/

  

 Կ.Տ.

Stamp»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան