ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2008 թվականի N 803-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշմամբ հաստատված միջգերատեսչական հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) | |
Ռ. Ալավերդյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ս. Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Գ. Գյուրջյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ | |
Լ. Շահվերդյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Ֆ. Բաշոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ֆ. Եգորյան | - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հողաշինարարության և հողային պետական տեսչության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2008 թ. հոկտեմբերի 14 Երևան |