ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2013 թվականի N 259-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 528-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտության զարգացման հիմնադրամին գույք նվիրաբերելու մասին» N 528-Ա որոշման 1-ին կետը «44.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը» բառերից հետո լրացնել «, 30600 դրամ հաշվեկշռային արժեքով, 28.8 քառ. մետր (72 խոր. մետր ծավալով) մակերեսով պարիսպը» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մարտի 25 Երևան |