ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2012 թվականի N 1146-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 861-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հոկտեմբերի 14-ի N 591-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 861-Ա որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Ա. Գրիգորյան-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հ. Ռոստոմյան-ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար» բառերով.
2) «Ա. Գրիգորյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Ա. Ասատրյան-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
3) «Ա. Քուշկյան-ՀՀ առողջապահության նախարար» բառերը փոխարինել «Դ. Դումանյան-ՀՀ առողջապահության նախարար» բառերով.
4) «Ա. Սաֆարյան-ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Վարդանյան-ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 23 Երևան |