Գլխավոր տեղեկություն
Համար
N 448-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2013 թվականի N 448-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Եվրոպական միության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների վարման նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Բանակցային խմբի ղեկավարին` ապահովել համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը Եվրամիության համապատասխան ներկայացուցիչների հետ և մեկամսյա ժամկետում բանակցությունների արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 10

Երևան 

 

 

 

Հավելված 

ՀՀ վարչապետի 2013 թ.

 հունիսի 10-ի N 448-Ա

 որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

Ա. Մովսեսյան

-ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (բանակցային խմբի ղեկավար)

Գ. Մելքոնյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Մ. Մարգարյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության Եվրամիության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Գաբրիելյան