ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2012 թվականի N 1145-Ն
ՄԻ ՇԱՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան և մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման 2012 թվականի ծրագիրն ավարտին հասցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գնումներն իրականացնել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումները նախատեսված լինելու հանգամանքի՝ դրանց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում նախատեսելու և առաջին եռամսյակում վճարելու պայմանով, աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով մինչև 2012 թվականի դեկտեմբերի 20-ը:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 740-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականին պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի գծով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների շրջանակներում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 14 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի N 1145-Ն որոշման |
Ց ա ն կ
առանց ֆինանսական հատկացումների նախատեսված լինելու հանգամանքի իրականացվելիք աշխատանքների
Անվանումը |
Աշխատանքների ծավալը |
Հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում` |
673,939.1 |
Հ-184, Մ-3-Նորաշեն-Սարչապետ (Նորաշեն-Սարչապետ հատված) հիմնանորոգման աշխատանքներ |
99,999.6 |
ՀՀ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքներ |
57,045.9 |
Վայք քաղաքի Երիտասարդական փողոցի հիմնանորոգման աշխատանքներ |
93,080.0 |
ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղի համայնքը Վանաձոր-Գյումրի մայրուղուն միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգում: Հարթագյուղ-Խնկոյան միջհամայնքային ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներ |
285,527.8 |
Հ-290, Մ-5-Լենուղի-Այգևան-Մ-5 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ |
69,609.8 |
Բազմաղբյուր-Ղազարավան-Փարպի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ |
68,676.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|