Գլխավոր տեղեկություն
Համար
N 562-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (11.05.2012-07.12.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2010 թվականի N 562-Ա

 

 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի մայիսի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի մայիսի 1-ը:

(1-ին կետը փոփ. 03.05.12 N 570-Ա)

2. Հավանություն տալ «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:

4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 13-ի N 562-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Ծագման երկիրը

Չափման միավորը

Քանակը

Արժեքը

1

9406 00

Հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ

Իտալիա

հատ

1

536667747

2

7610 10

Դռներ, դրանդիներ, պատուհաններ և պատուհանագոգեր

Իտալիա

հատ

130

124924569

3

7610 90

Պատուհանների ալյումինե մասեր

Իտալիա

հատ

8

4

7308 30

Չժանգոտվող մետաղից դռներ

Իտալիա

հատ

10

5

4416 00

Տակառ փայտյա և դրանց մասեր

Իտալիա

հատ

80

606375000

6

8205 90

Գործիքների հավաքածու

Իտալիա

հատ

1

30992500

7

3918 10

Հատակի ծածկ` պոլիվինիլքլորիդով ծածկված կամ ներծծված

Իտալիա

մ.ք.

4000

103010985

8

6907 90

Կրկնակի սալիկներ «շպալտպլատեն»

Իտալիա

մ.ք.

4000

305658276

9

3820 00

Հակասառեցման հեղուկ

Իտալիա

կգ

5000

10780000

10

8426 12

Ամբարձիչ սարքավորումներ

Իտալիա

հատ

3

131516000

11

8705 40

Ավտոբետոնախառնիչ

Իտալիա

հատ

1

94325000

12

4006 90

Ռետինե խողովակներ

Իտալիա

մ

300

2795793

13

8716 39

Կիսակցորդներ

Իտալիա

հատ

4

43120000

14

9402 90

Քիմիական լաբորատորիայի կահույք

Իտալիա

հատ

1

46138400

15

4412 99

Փայտե պանելներ

Իտալիա

կգ

15000

4204200

16

8701 90

Գյուղատնտեսական աշխատանքների համար տրակտոր

Իտալիա

հատ

2

28238210

17

8433 20

Ներտաշման շտկոց

Իտալիա

հատ

5

20676040

18

8432 29

Արմատահանիչ

Իտալիա

հատ

3

1212750

19

8427 20

Ավտոամբարձիչ

Իտալիա

հատ

1

28028000

20

8418 69

Սառեցման սարքավորում

Իտալիա

հատ

1

634942000

21

7309 00

Հեղուկի տարա մինչև 100000 լիտր տարողությամբ

Իտալիա

հատ

1

22

8413 70

Պոմպ բազմաստիճան

Իտալիա

հատ

6

23

7304 90

Չժանգոտվող պողպատե խողովակներ

Իտալիա

մ

1609

 

24

7307 22

Չժանգոտվող պողպատե արմունկներ, ամրաններ, եռաբաշխիչներ և այլ մասեր

Իտալիա

կգ

8000

25

8419 50

Ջերմափոխանակիչներ

Իտալիա

հատ

3

26

7326 90

Կախիչներ մետաղական

Իտալիա

հատ

5

27

8536 50

Մինչև 60Վ հղորությամբ լարման անջատիչներ

Իտալիա

հատ

6

28

8419 90

Ջերմափոխանակիչի մասեր

Իտալիա

հատ

2

29

8479 89

Ընդարձակման բաք

Իտալիա

հատ

4

30

8481 40

Անվտանգության փական

Իտալիա

հատ

7

31

3917 23

Պոլիվինիլքլորիդային խողովակներ

Իտալիա

մ

21

32

8415 83

Օդորակման սարք

Իտալիա

հատ

5

33

9026 80

Խոնավության հսկողության սարք

Իտալիա

հատ

2

34

8481 80

Կլապաններ, փականներ և խողովակների մասեր

Իտալիա

հատ

23

35

8419 89

Մղիչ սարքավորում

Իտալիա

հատ

1

36

8419 89

Ավտոկլավ

Իտալիա

հատ

1

37

8481 80

Հեղուկի փականներ

Իտալիա

հատ

50

38

8419 89

Ջրի փափկացնող սարք

Իտալիա

հատ

1

39

8414 40

Օդի կոմպրեսոր և մասեր

Իտալիա

հատ

2

40

8421 39

Օդի ֆիլտրման սարքավորում

Իտալիա

հատ

1

41

8481 80

Դարձկեն սահափական

Իտալիա

հատ

15

42

8402 19

Գոլորշու կաթսաներ և մասեր

Իտալիա

հատ

1

43

8416 20

Գազայրոց, ծխնելույզներ և այլ մասեր

Իտալիա

հատ

27

44

8481 30

Հետադարձ փական

Իտալիա

հատ

3

45

9026 20

Մանոմետր

Իտալիա

հատ

1

46

8481 10

Ռեդուկցիոն ճնշման կարգավորման փականներ

Իտալիա

հատ

1

47

8481 40

Անվտանգության փական

Իտալիա

հատ

7

48

3909 50

Պոլիուրետան մեկուսիչ

Իտալիա

կգ

800

49

7219 34

Չժանգոտով մետաղյա թիթեղներ

Իտալիա

կգ

2000

50

7326 90

Այլ ջրահեռացման մասեր

Իտալիա

մ

40

51

8423 90

Կշռման մեքենա

Իտալիա

հատ

1

22691900

52

7219 90

Մետաղյա թիթեղներ այլ

Իտալիա

կգ

415000

781550000

53

8481 80

Փականների, կապույրների ներառյալ ջերմային կառավարմամբ և այլ մասերի հավաքածու

Իտալիա

հատ

1

8624000

54

8515 39

Զոդման մեքենա

Իտալիա

հատ

4

30184000

55

8419 40

Դիստիլացման սարք

Իտալիա

հատ

1

331485000

56

7309 00

Տարաներ

Իտալիա

հատ

60

404250000

57

8435 10

Գինեգործական սարքավորումներ, մամլիչներ, ջարդիչներ և այլ նմանատիպ սարքավորում

Իտալիա

հատ

65

948640000

58

8422 30

Շշալցման սարքավորում

Իտալիա

հատ

1

211288000

59

8705 90

Տելեսկոպիկ ամբարձիչ

Իտալիա

հատ

1

78155000

60

8428 90

Ինքնաշարժ հարթակ

Իտալիա

հատ

1

46354000

61

8504 21

650 կՎ հզորությունը չգերազանցող տրանսֆորմատորներ և դրա բաղկացուցիչ մասեր

Իտալիա

կոմպլեկտ

1

10348800

62

8532 10

Կոնդենսատորներ և դրա բաղկացուցիչ մասեր

Իտալիա

կոմպլեկտ

1

4851000

63

8535 10

Էլ. Ապահովիչներ

Իտալիա

կոմպլեկտ

1

3234000

64

8535 21

Ավտոմատ շղթայի անջատիչներ 72.5 Կվ-ից պակաս և մասեր

Իտալիա

կոմպլեկտ

1

9702000

65

8535 30

Բաժանիչներ, ընդհատիչներ, անջատիչներ 72.5 Կվ-ից պակաս

Իտալիա

կոմպլեկտ

1

9702000

66

8535 40

Շանթարգել, վորլտաժային սահմանափակիչներ, գերլարման սահմանափակիչներ և մասեր

Իտալիա

կոմպլեկտ

1

1293600

67

853610

Էլ. ապահովիչներ

Իտալիա

կոմպլեկտ

3

970200

68

8536 20

Էլ. անջատիչներ

Իտալիա

կոմպլեկտ

2

22638000

69

8536 41

Ռելեներ

Իտալիա

կոմպլեկտ

1

646800

70

8536 61

Լամպի կոթառներ

Իտալիա

կոմպլեկտ

1

64680

71

8536 90

Մետաղալարերի և մալուխների միացման կոնտակտային տարրեր, լարերի միացուցիչների և սեղմակների հավաքածու և մասեր

Իտալիա

կոմպլեկտ

3

43227000

72

8537 10

Թվային վերահսկման պանելներ, ներկառուցված ավտոմատ տվյալների մշակման մեքենաներ, ծրագրավորվող հիշողության հսկիչ սարքեր, որոնք սարքավորված են էլեկտրոնային հաղորդիչներով և միացուցիչներով և մասեր, այդ թվում նաև մետաղյա արկղեր

Իտալիա

կոմպլեկտ

4

29106000

73

8537 20

Թվային վերահսկման պանելներ, ներկառուցված ավտոմատ տվյալների մշակման մեքենաներ, ծրագրավորվող հիշողության հսկիչ սարքեր, որոնք սարքավորված են էլեկտրոնային հաղորդիչներով և միացուցիչներով և մասեր` 1000Վ գերազանցությամբ

Իտալիա

կոմպլեկտ

1

22638000

74

8539 10

Հերմետիկ լամպեր

Իտալիա

կոմպլեկտ

1

5174400

75

8539 21

Հալոգենային լամպեր

Իտալիա

կոմպլեկտ

1

8408400

76

8539 22

Ռեֆլեկտորային լամպեր

Իտալիա

կոմպլեկտ

1

22638000

77

8539 39

Ռեֆլեկտորային լամպեր 200Վ հղորությունից բարձր

Իտալիա

կոմպլեկտ

1

22907500

78

8544 42

Մալուխների և լարերի կոմպլեկտներ

Իտալիա

կոմպլեկտ

2

3234000

79

8544 49

Այլ մալուխներ և լարեր

Իտալիա

կոմպլեկտ

1

63602000

80

8544 60

1000Վ հզորությամբ պղնձյա հաղորդիչներ

Իտալիա

կոմպլեկտ

1

9702000

81

8547 20

Պլաստմասայից մեկուսացնող ամրաններ

Իտալիա

կոմպլեկտ

1

4527600

82

3917 23

Պլաստմասայե խողովակների և ֆիտինգների հավաքածու

Իտալիա

կոմպլեկտ

1

18110400

83

7907 00

Ցինկե փողակներ, խողովակներ, միացումներ, արմունկներ, ճկափողեր և մասեր

Իտալիա

կոմպլեկտ

1

26518800

84

8431 49

Հիդրոմուրճ, կոմպլեկտավորող մասերով

ԱՄՆ

հատ

1

4870000

85

8716 20

Անիվավոր կցորդ

ԱՄՆ

հատ

12

28800000

86

8431 41

Մետաղական կովշ, կոմպլեկտավորող մասերով

ԱՄՆ

հատ

5

10000000

87

8431 49

Էքսկավատորի մետաղական թրթուռ, կոմպլեկտավորող մասերով

ԱՄՆ

հատ

1

1566000

88

8701 20

Տրակտոր 32 ձիաուժ գյուղատնտեսական նշանակության, կոմպլեկտավորող մասերով

Ճապոնիա

հատ

4

40000000

89

8432 29

Կցորդիչ փոցխ, հարթեցնող սարքավորում, կոմպլեկտավորող մասերով

ԱՄՆ

հատ

10

14000000

90

8467 89

Հեղուկ վառելիքային շարժիչով հող հարթեցնող գործիք, կոմպլեկտավորող մասերով

ԱՄՆ

հատ

20

6000000

91

4011 10

Մարդատար ավտոմեքենայի անվադողեր

ԱՄՆ

հատ

12

1600000

92

4016 99

Մետաղյա հիմքով ռետինե խցուկ

ԱՄՆ

հատ

1

26800

93

8421 23

Բենզինի ֆիլտր

ԱՄՆ

հատ

1

19200

94

4016 99

Կարբյուրատորի ռեմ.կոմպլեկտ, միջնաշերտ

ԱՄՆ

հատ

1

106000

95

8305 20

Թղթյա միջնաշերտ ամրանի համար

Չինաստան

հատ

500

10000000

96

8305 20

Ստեպլերի մետաղական լիցքեր

Չինաստան

հատ

100

1600000

97

8205 51

Խաղողի վազի ստեպլեր

Չինաստան

հատ

30

800000

98

82015000-6000

Մկրատներ սեկատորներ

Չինաստան

հատ

50

1000000

99

8211 92

Խաղող կտրելու դանակ

Չինաստան

հատ

100

400000

100

3926 99

Թղթյա ժապավեններ

Չինաստան

հատ

200

400000

101

8201 90

Ձեռքի մեխանիկական գյուղատնտեսական գործիքներ

Չինաստան

հատ

250

4000000

101.1.

8423 82

Էլեկտրական կշեռք

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

10

1900000

101.2.

8425 11

էլեկտրական ամբարձիչ մեխանիզմ` մկրատային տիպի

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

4

7600000

101.3.

4011 61

Տրակտորների անվադողեր

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

50

5700000

101.4.

8424 81

Սրսկիչներ

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

5

1950000

101.5.

8432 10

Հողը վարելու գութան

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

5

5900000

101.6.

7308 40

Կաղապարամատ լրակազմով` պլաստմասսայե և երկաթյա

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

կգ

2000000

5000000

101.7.

8481 80

Ամրան

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

կգ

200000

68400000

101.8.

8413 40

Բետոնամղիչ` Bօbcat

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

1

11400000

101.9.

4009 12

Բետոնամղիչի խողովակներ ռետինե` կցամասերով

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

կգ

700

1900000

101.10.

8413 91

Բետոնամղիչի խողովակների հավաքածու

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

կգ

30

722000

101.11.

8465

Փայտյա իրերի և թափոնների մանրացման սարք` կցամասերով

Իտալիա,
ԱՄՆ, Չինաստան

հատ

2

19000000

101.12

4416

Փայտե տակառներ և դրանց մասեր

ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա

կգ

22500

33696000

101.13

8427

Ավտոբեռնիչ` եղանիկային բռնիչով

հատ

2

5720000

101.14

8432

Հողի մշակման սարքավորումներ

հատ

8

11200000

101.15

8436

Շրեդերային ջարդիչ` ճյուղերի մանրացման համար

հատ

1

5850000

101.16

9405

Հրակայուն լուսարձակներ, լուսատուներ և դրանց մասեր

կգ

335

491000

101.17

8701

Տրակտորներ

հատ

2

14040000

101.18

8716

Կցորդներ և կիսակցորդներ

հատ

8

19200000

101.19

8431

Շերեփ` տրակտորի

հատ

5

9750000

101.20

8201

Գյուղատնտեսական գործիքներ

հատ

500

8000000

101.21

4011

Տրակտորների անվադողեր

հատ

30

3450000

101.22

9027, 9018, 7017, 9024, 9011, 8421, 8419, 9016, 9025, 8423, 8479, 8418, 9031, 8514, 8418, 3926, 7017, 3923

Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ, այդ թվում` քարշիչ պահարան, անալիտիկ և տեխնիկական կշեռքներ, սառնարան, ջերմաչափեր, գոլորշացուցիչ, ջրի մաքրման սարք, չորանոց, էքսիկատորներ, ջրի թորման սարք, ֆոտոէլեկտրակալորիմետր, մուֆելային վառարան, pH-մետր, իոնոմետր, ավտոկլավ, մանրադիտակ, էլեկտրական սալիկներ, պահարաններ, սեղաններ, վայրկյանաչափ, ավազի ժամացույցներ, մանրադիտակ, գորյաևի խցիկ, չորացման պահարան, բակտերիոցիդ լամպ, սպեկտրոֆոտոմետր, պոլյարոգրաֆ, ֆոտոէլեկտրալուսաչափ, քրոմոտոգրաֆ

լրա-կազմ

1

7500000

101.23

8431

Էքսկավատորի շղթա

կգ

1500

2340000

101.24

7309

Մետաղական տարա գինեգործության համար` 100 հազ. լ-ից ոչ ավելի

կգ

1150

18721114

101.25

8424

Հեղուկացիր սարք` արտադրամասի խոնավության պահպանման համար

հատ

1

4183071

101.26

7304

Չժանգոտվող պողպատե խողովակներ

կգ

6482

125518487

101.27

9406

Մետաղյա շինարարական հավաքովի կոնստրուկցիա

կգ

3700

52563255

101.28

7216

Սև մետաղյա պրոֆիլներ

կգ

894

5299208

101.29

8415

Օդափոխության համակարգ

հատ

1

6362060

101.30

8414

Կոմպրեսոր` օդի

հատ

1

21050288

101.31

8423

Հատակի էլեկտրական կշեռք

հատ

1

15144386

102

Ընդամենը

6584811419

(Հավելվածը փոփ., լրաց. 23.06.11 N 848-Ա, 03.05.12 N 570-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 մայիսի 13-ի N 562-Ա որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N

 

«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

քաղ. Երևան ____

________ 2010թ.

 

 Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ___________, մի կողմից, և «ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս _________ (այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է`

2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:

2.2. Նախարարությունն իրավունք ունի`

2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.

2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:

2.3. Ընկերությունը պարտավոր է`

2.3.1. մինչև 2011 թվականի փետրվարի 1-ն ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված ներդրումային ծրագրում նշված խաղողի վերամշակման, գինու և կոնյակի արտադրության կազմակերպումը.

2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 80 նոր աշխատատեղ` ապահովելով վերջիններիս մոտ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով.

2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվաքանակի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.

2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.

2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:

2.4. Ընկերությունն իրավունք ունի`

2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.

2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավել այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:

 

3. Հաշվետվություն և մոնիթորինգ

 

3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:

3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:

3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:

3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:

3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:

3.6. Ընկերությունը նախարարությանը ներկայացնում է եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 13-ի N 562 -Ա որոշման N 1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը

 

5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:

5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

 Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

7. Եզրափակիչ դրույթներ

 

7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:

7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:

 

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2012, N 1537-Ա 07.12.2012, N 562-Ա
03.05.2012, N 570-Ա 11.05.2012, N 562-Ա
23.06.2011, N 848-Ա 29.06.2011, N 562-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան