ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2012 թվականի N 519-Ա
Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ԼԻՍԱԲՈՆ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական մշակութային կոնգրեսին և մշակույթի բնագավառում մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի` 2012 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 2-ը Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն) և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի անդամ պետությունների գլխավոր վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 4-6-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիսաբոն և Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 13 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|