ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2002 թվականի մայիսի 14-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 71-րդ հոդվածի երկրորդ մասում «(222 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասեր)» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի երկրորդ մասում «(222 հոդվածի երկրորդ և երրորդ մասեր)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասեր)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 231-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում «(222 հոդվածի երրորդ մաս)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի չորրորդ մաս)» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 301-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետում «(222 հոդվածի երրորդ մաս)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի չորրորդ մաս)» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 421-րդ հոդվածի երկրորդ մասում «(222 հոդվածի երրորդ մաս)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի չորրորդ մաս)» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 491-րդ հոդվածի 3-րդ կետում «(222 հոդվածի երրորդ մաս)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի չորրորդ մաս)» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 50-րդ հոդվածի վեցերորդ մասի 2-րդ կետում «(222 հոդվածի երրորդ մաս)» բառերը փոխարինել «(222-րդ հոդվածի չորրորդ մաս)» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 222-րդ հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նույն արարքը, եթե կատարել է նախկինում խուլիգանության համար դատապարտված անձը, որի դատվածությունը չի մարվել կամ չի հանվել՝ »:
Հոդված 9. Օրենսգրքի 222-րդ հոդվածի երրորդ մասի դիսպոզիցիայում «առանձին հանդգնությամբ» բառերից հետո «ու» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով:
Հոդված 10. Օրենսգրքի 222-րդ հոդվածի չորրորդ մասի դիսպոզիցիայում «երկրորդ» բառը փոխարինել «երրորդ» բառով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|