ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1996 թվականի N 689
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացը կանոնակարգելու նպատակով`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1996-1997 թվականների ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակացույցը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին և Երևանի քաղաքապետին`
ա) ժամանակացույցին համապատասխան ձեռնարկությունների անվանացանկը 10-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին.
բ) ժամանակացույցում նշված ժամկետից առնվազն մեկ ամիս առաջ ձեռնարկությունները սեփականաշնորհման նախապատրաստելու և դրանց սեփականաշնորհումն օրենքով սահմանված կարգով իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին ներկայացնել վերջինիս սահմանած ձեռնարկությունների սեփականաշնորհման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տվյալները:
3. Դեկտեմբեր և հունվար ամիսների համար նշված տվյալների ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1997 թվականի հունվարի 15-ը:
| Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. ՍԱՐԳՍՅԱՆ | 
| Հաստատված է | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
| Անվանումները | Թիվը | Տոկոսը | Դեկտեմբեր | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 
| ՀՀ արդյունաբերության նախարարություն | 161 | 21.2 | 21 | 21 | 26 | 27 | 32 | 34 | 
| ՀՀ էներգետիկայի նախարարություն | 13 | 1.7 | 2 | 2 | 2 | 2 | 2 | 3 | 
| ՀՀ տրանսպորտի նախարարություն | 22 | 3.0 | 7 | 7 | 5 | 6 | - | - | 
| ՀՀ քաղաքաշինության նախարարություն | 253 | 33.3 | 23 | 38 | 40 | 45 | 53 | 54 | 
| ՀՀ կապի նախարարություն | 3 | 0.5 | - | - | - | 1 | 1 | 1 | 
| ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 116 | 15.3 | 16 | 16 | 19 | 19 | 22 | 24 | 
| ՀՀ առողջապահության նախարարություն | 19 | 3.6 | 2 | 2 | - | - | - | - | 
| Մամուլ | 47 | 6.2 | 6 | 6 | 8 | 8 | 9 | 10 | 
| ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն | 4 | 0.5 | 2 | 2 | - | - | - | - | 
| ՀՀ բնապահպանության նախարարություն | 16 | 2.1 | 1 | 2 | 3 | 3 | 3 | 4 | 
| ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն | 36 | 4.7 | 5 | 5 | 6 | 7 | 6 | 7 | 
| Երևանի քաղաքապետարան | 76 | 7.9 | 1 | 3 | 3 | 3 | 33 | 33 | 
| Ընդամենը | 766 | 
 | 86 | 105 | 117 | 122 | 164 | 172 | 
| Սեփականաշնորհման տեմպերն ըստ ամիսների (տոկոս) | 
 | 100.0 | 13.7 | 13.8 | 16.1 | 17.1 | 18.9 | 20.4 | 
 
                