ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 20-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «ապահովագրության վճարումներ» բառերը փոխարինել «ապահովության վճարումներ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ մասի «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 177-րդ հոդվածի «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կամ պետության մասնակցությամբ հիմնադրված այլ հիմնադրամներ» բառերը փոխարինել «պետության մասնակցությամբ հիմնադրված հիմնադրամները» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ռ. Քոչարյան |
|