Գլխավոր տեղեկություն
Համար
N 401-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.446
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 401-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշմամբ, ինչպես նաև պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Պետական հաշվառման օբյեկտների մասին տվյալները պետք է ներկայացվեն սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն կարգի 6-րդ կետում նշված գրանցամատյանը վարելու սկզբունքների ապահովման նպատակով գրանցամատյանում ներառված տվյալները յուրաքանչյուր տարի պարտադիր կարգով նորացվում են: Ընդ որում՝

ա) գրանցամատյանում ներառված որևէ գույքի բնութագրիչների փոփոխության դեպքում պետական կառավարման մարմինների ղեկավարները 10-օրյա ժամկետում այդ մասին պետք է տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը,

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն իրավասու է իրականացնել պետական գույքի հաշվառման բազայում ներառված գույքի ընտրանքային ուսումնասիրություն և արդյունքում հայտնաբերված թերությունների և (կամ) պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հետ անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան