Գլխավոր տեղեկություն
Համար
N 119-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.2012-19.08.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

9 փետրվարի 2012 թվականի N 119 -Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Գյումրու N 42 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի 4/18 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի ձախակողմյան մասի 1-ին և 2-րդ հարկերից, ինչպես նաև նկուղից 480 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (իրավունքի գրանցման 2010 թվականի հոկտեմբերի 18-ի N 2412139 վկայական) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, 3 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՄՈՒՇ» զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «ՄՈՒՇ» զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «ՄՈՒՇ» զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 13

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.08.2015, N 916-Ա 19.08.2015, N 119-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան