ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հոկտեմբերի 2009 թվականի N 824-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով անցկացվող միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը.
2) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ցանկում ներառված միջոցառումների անցկացման համար առկա և լրացուցիչ պետական համաֆինանսավորման տրամադրման նպատակահարմարության ու չափի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված հոկտեմբերի 1-ի N 824-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Դանիելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Վ. Մարության |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Գ. Առաքելյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ |
Յու. Շուքուրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ |
Ռ. Հարությունյան |
- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Վ. Կիրակոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վարչության բյուջետային ծրագրերի բաժնի պետ |
Ա. Գրիգորյան |
- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար |
Կ. Վարդանյան |
- «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ) |
Բ. Ենգիբարյան |
- «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան |
- «Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Բարսեղյան |
- «Մայքրոսոֆթ Ար Էյ» ՍՊԸ-ի տնօրեն(համաձայնությամբ) |
Գ. Չուգասզյան |
- «Էլբա» էլեկտրոնային բովանդակության ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մուսայելյան |
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Աբրահամյան |
- ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|